info@llcbst.am
ք. Երևան, Սայաթ-Նովա 40, 82/31

Ծանուցում

փետրվարի 21 2020

«ԲիԷսԹի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) «Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով:  Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Արդշինբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտերն ըստ ներկայացված հերթականության`

- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Հրազդան, Կենտրոն թաղամաս, 88 շենք, թիվ 42 հասցեում գտնվող 73.21 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 8430000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, Նոր-Նորքի 8-րդ միկրոշրջան, 15 շենք, թիվ 26 հասցեում գտնվող 78.7 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 28900000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Չարենցավան, 3-րդ թաղամաս, 18 շենք, թիվ 40 հասցեում գտնվող 43.8 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 7520000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Վայոց Ձորի մարզ, համայնք Ջերմուկ, Ձախափնյակ թաղամաս, 43 շենք, թիվ 21 հասցեում գտնվող 83.5 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 9200000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Արագածոտնի մարզ, համայնք Ապարան, Մ. Բաղրամյան փողոց, 23 շենք, թիվ 9 հասցեում գտնվող 65.29 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 5550000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Շիրակի մարզ, համայնք Անի, Մարալիկ ք., Ձերժինսկի փողոց 18 շենք 15 հասցեում գտնվող 76.52 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 6640000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Տավուշի մարզ, համայնք Դիլիջան ք., Կալինինի փողոց, 167 շենք, թիվ 4 հասցեում գտնվող 68.9 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 13480000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Սյունիքի մարզ, համայնք Գորիս ք., Օրբելյանների փողոց, 2 շենք, թիվ 4 հասցեում գտնվող 85.2 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 17870000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Արմավիրի մարզ, համայնք Վաղարշապատ ք., Անդրանիկի 2-րդ թաղամաս, թիվ 77 հասցեում գտնվող 237.3 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 13.1 ք.մ. մակերեսով թռչնանոց, 1.6 ք.մ. մակերեսով զուգարան, 12 ք.մ. մակերեսով ծածկ, 18 ք.մ. մակերեսով ծածկ, 5.5 ք.մ. մակերեսով պարիսպ /11խ.մ./ և 0.0472 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 26750000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Սյունիքի մարզ, համայնք Գորիս ք., Սալ-Քար, 2 շենք, թիվ 1 հասցեում գտնվող 62 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 7080000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, համայնք Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 37 շենք, թիվ 23 հասցեում գտնվող 79.7 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 21450000 ՀՀ դրամ:

     Լոտերի նկատմամբ սահմանափակումները՝ գույքերը գրավադրված են:

     Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 09.03.2020թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 13.04.2020թ.-ին: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին) կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:

     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։

      Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:

      Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտը,  յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների ացնկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել  www.akson.am կայքը: