info@llcbst.am
ք. Երևան, Սայաթ-Նովա 40, 82/31

Ծանուցում

նոյեմբերի 21 2019

«ԲիԷսԹի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) «Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով:  Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Արդշինբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտերն ըստ ներկայացված հերթականության`

- ՀՀ, ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Սարկավագի փողոց, 117/1 շենք, թիվ 48 հասցեում գտնվող 75.5 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 20230000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, Նոր-Նորք, Թոթովենցի փողոց, 10 շենք, թիվ 6 հասցեում գտնվող 63.6 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 18570000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ, Նորագավիթ 11 փողոց, թիվ 8 հասցեում գտնվող 47.03 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 108.2 ք.մ.  մակերեսով ինքնակամ շինություններ և 0.03997 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 18520000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Ծ. Իսակովի փողոց, 42/4 շենք, թիվ 35 հասցեում գտնվող 83.5 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 22670000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Սյունիքի մարզ, համայնք Սիսիան, 2-րդ փողոց, թիվ 7 հասցեում գտնվող 232 ք.մ. մակերեսով բնակելի տուն և 0.103 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 13680000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Գեղարքունիքի մարզ, համայնք Սևան, Կ. Բանակի փողոց, թիվ 41 հասցեում գտնվող 420.57 ք.մ. մակերեսով առանձնատուն, 63.27 ք.մ. մակերեսով ավտոտնակ, 53 ք.մ. մակերեսով անասնագոմ, 4.6 ք.մ. մակերեսով կաթսայատուն, 62.7 ք.մ. մակերեսով հարթակ, 28.25 ք.մ. մակերեսով ծածկ և 0.1993 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 46780000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Հրազդան, Միկրոշրջան թաղամաս, 238 շենք, թիվ 11 հասցեում գտնվող 81.08 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 7910000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Քանաքեռցու փողոց, 4-րդ նրբ., թիվ 8 հասցեում գտնվող 168,17 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 22,11 ք.մ. մակերեսով ավտոտնակ, 4,96 ք.մ. /14.88 խ.մ./ մակերեսով պարիսպ և 0.028631 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 41970000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Արագածոտնի մարզ, համայնք Աշտարակ, Գ.Նարեկացու փողոց, թիվ 64 հասցեում գտնվող 235 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 49.5 ք.մ. մակերեսով անսանաշենք, 11.8 ք.մ. մակերեսով սանհանգույց, 10.5 ք.մ. մակերեսով տնտեսական պահեստ, 2.25 ք.մ. /3.6 խ.մ./ մակերեսով պարիսպ և 0.1557 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 27620000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Եղվարդ, Սաֆարյան փողոց, թիվ 127 հասցեում գտնվող 65 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 6.5 ք.մ. մակերեսով սանհանգույց, 28.9 ք.մ. մակերեսով մառան, 8.7 ք.մ. մակերեսով հացատուն, 8.3 ք.մ. մակերեսով հավաբուն, 24.1 ք.մ. մակերեսով գոմ, 43.9 ք.մ. մակերեսով կիսակառույց, 32.4 ք.մ. մակերեսով ծածկ և 0.128 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 14010000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ, Եղբայրության փողոց, 9 շենք, թիվ 10 հասցեում գտնվող 59.48 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 23880000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Երևան, Արաբկիր, Երզնկյան փողոց, 2 շենք, թիվ 42 հասցեում գտնվող 120.6 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 48290000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Հրազդան, Կենտրոն թաղամաս, 76 շենք, թիվ 39 հասցեում գտնվող 62.55 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 5750000 ՀՀ դրամ:

     Լոտերի նկատմամբ սահմանափակումները՝ գույքերը գրավադրված են:

     Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 02.12.2019թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 06.01.2020թ.-ին: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին) կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:

     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։

      Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:

      Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտը,  յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների ացնկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.akson.am կայք: