info@llcbst.am
ք. Երևան, Սայաթ-Նովա 40, 82/31

Ծանուցում

հուլիսի 12 2019

«Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ կազմակերպիչ) «Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում իրականացնելու է բաց աճուրդ դասական եղանակով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ին գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտերը.

- ՀՀ, Շիրակի մարզ, համայնք Մարմարաշեն, Մայիսյան 1-ին փողոց, 4-րդ նրբանցք, թիվ 4 հասցեում գտնվող 435.5 ք.մ. մակերեսով արտադրամաս, 481.46 ք.մ մակերեսով ալրաղաց, արտադրամաս, 345.73 ք.մ մակերեսով ինքնակամ շինություններ և 0.575301 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 23500000 ՀՀ դրամ: Գնորդը լրացուցիչ պետք է վճարի նաև  հողամասի կադաստրային արժեքը:

- ՀՀ, Շիրակի մարզ, համայնք Մարմարաշեն, Մայիսյան 1-ին փողոց, 4-րդ նրբանցք, թիվ 4/1 հասցեում գտնվող 2634.62 ք.մ. մակերեսով ջերմոց և 0.373661 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 25300000 ՀՀ դրամ: Գնորդը լրացուցիչ պետք է վճարի նաև հողամասի կադաստրային արժեքը:

- ՀՀ, Շիրակի մարզ, համայնք Մարմարաշեն, Մայիսյան 1-ին փողոց, 4-րդ նրբանցք, թիվ 4/2 հասցեում գտնվող 483.05 ք.մ. մակերեսով ջերմոց և 0.063595 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 4600000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Շիրակի մարզ, համայնք Մարմարաշեն, Մայիսյան 1-ին փողոց, 4-րդ նրբանցք, թիվ 8 հասցեում գտնվող 746.39 ք.մ. մակերեսով անասնաշենք, 351.04 ք.մ մակերեսով ինքնակամ կառուցված կիսակառույց, ավարտվածության աստիճանը՝ անավարտ շինություններ և 0.15 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 22000000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Շիրակի մարզ, համայնք Մարմարաշեն, Մայիսյան 1-ին փողոց, 4-րդ նրբանցք, թիվ 8/1 հասցեում գտնվող 179.12 ք.մ. մակերեսով գոմ, 27.09 ք.մ. մակերեսով օժանդակ շինություն, 26.98 ք.մ. մակերեսով օժանդակ շինություն  և 0.045581 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 4000000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Շիրակի մարզ, համայնք Մարմարաշեն, Մայիսյան 5-րդ փողոց, թիվ 8/1 հասցեում գտնվող 273.01 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 80.94 ք.մ. մակերեսով օժանդակ շինություն և 0.1 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 6000000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Շիրակի մարզ, համայնք Մարմարաշեն, Մայիսյան 16-րդ փողոց, թիվ 3 հասցեում գտնվող 108.69 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 20 ք.մ. մակերեսով մառան,  35 ք.մ. մակերեսով փայտանոց, 27 ք.մ. մակերեսով անասնաշենք, 20 ք.մ. մակերեսով թոնրատուն, 33.32 ք.մ. /23.32 խ.մ./ մակերեսով պարիսպ և 0.12 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 7500000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Շիրակի մարզ, համայնք Մարմարաշեն, Մայիսյան 16-րդ փողոց, թիվ 4 հասցեում գտնվող 85.25 ք.մ. մակերեսով բնակելի տուն և 0.03 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 10000000 ՀՀ դրամ:

          Աճուրդի փուլերը` դասական եղանակով, ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 29.07.2019թ.-ին, ժ. 12:00-ին, այնուհետև յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին: Աճուրդի ավարտը՝ 30.12.2019թ: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ-ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին): Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:

     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։

      Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև համապատասխան գույքի աճուրդի ավարտին նախորդող օրը,  յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների ացնկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.llcbst.am կայքը: