info@llcbst.am
ք. Երևան, Սայաթ-Նովա 40, 82/31

Ծանուցում

դեկտեմբերի 6 2019

«ԲիԷսԹի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) «Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում իրականացնելու է բաց աճուրդ` հոլանդական եղանակով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ լոտերը.

- ՀՀ, Արմավիրի մարզ, համայնք Փարաքար Թաիրով, Ե.Չարենցի փողոց, 1-ին նրբանցք,  թիվ 7 հասցեում գտնվող 1063.8 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 2.5 ք.մ. մակերեսով զուգարան, 3.3 ք.մ. մակերեսով թռչնանոց, 2.3 ք.մ. մակերեսով զուգարան, 26.1 ք.մ. /57.42 խ.մ./ մակերեսով պարիսպ, 10.7 ք.մ. մակերեսով  ծածկ և  0.1942 հա մակերեսով  հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 195000000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Աբովյան, 8-րդ միկրոշրջան, 1-ին թաղամաս, թիվ 197 հասցեում գտնվող 396.3 ք.մ. մակերեսով բնակելի տուն, և  0.07 հա մակերեսով  հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 89000000 ՀՀ դրամ:

- ՀՀ, , Կոտայքի մարզ, ք. Աբովյան, 2-րդ միկրոշրջան, թիվ 5, 6 հասցեում գտնվող 415.95 ք.մ. մակերեսով բնակելի տուն (ավարտվածության աստիճանը՝ 50-80%), 28.7 ք.մ. մակերեսով ինքնակամ ավտոտնակ (ավարտվածության աստիճանը՝ 50-80%), 21.06 ք.մ. մակերեսով ինքնակամ ջրավազան (ավարտվածության աստիճանը՝ 50-80%), 35.1 ք.մ. մակերեսով ինքնակամ ծածկ, 29.4 ք.մ մակերեսով ինքնակամ ծածկ, 3.8 ք.մ. մակերեսով ինքնակամ պարիսպ և  0.08353 հա մակերեսով  հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 107700000 ՀՀ դրամ:

     Աճուրդի փուլերը` հոլանդական եղանակով, ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 23.12.2019թ.-ին, ժ. 12:00-ին, այնուհետև հոլանդական եղանակով կայացվող աճուրդի յուրաքանչյուր հերթական փուլը կանցկացվի յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օրը, նույն վայրում, նույն ժամին: Աճուրդի ավարտը՝ 01.07.2020թ: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «ԲիԷսԹի» ՍՊԸ-ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին): Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:

     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։ Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտը,  յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների ացնկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011)56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել  www.akson.am կայք: