info@llcbst.am
ք. Երևան, Սայաթ-Նովա 40, 82/31

Ծանուցում

օգոստոսի 10 2021

«Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) «Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Արդշինբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտերն ըստ ներկայացված հերթականության`

- ՀՀ, Սյունիքի մարզ, համայնք Գորիս, Գորիս ք., Գետափնյա փողոց, 2 շենք, թիվ 24 հասցեում գտնվող 65.6 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 12860000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Սյունիքի մարզ, համայնք Գորիս, Գորիս ք., Օրբելյանների փողոց, 2 շենք, թիվ 4 հասցեում գտնվող 85.2 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 16000000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Սյունիքի մարզ, համայնք Գորիս, Գորիս ք., Յ. Բախշյան փողոց, թիվ 5 հասցեում գտնվող 222.5 ք.մ. մակերեսով բնակելի տուն և 0.0417 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 17450000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Սյունիքի մարզ, համայնք Գորիս, Գորիս ք., Արցախյան խճուղի, թիվ 44/2 հասցեում գտնվող 171.27 ք.մ. մակերեսով սպասարկման տաղավար և 0.0106 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 45000000  ՀՀ դրամ:

- ՀՀ, Շիրակի մարզ, համայնք Արթիկ ք., Շինարարների փողոց, 2 շենք, թիվ 14 հասցեում գտնվող 64.3 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 6100000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Արարատի մարզ, համայնք Նորաշեն, Ե. Չարենցի փողոց, թիվ 18 հասցեում գտնվող 81.8 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 13.5 ք.մ. մակերեսով նախասրահ,  24.5 ք.մ. մակերեսով անասնաշենք, 11 ք.մ. մակերեսով պահեստ, 11.1 ք.մ. մակերեսով սրահ, 8.4 ք.մ. մակերեսով բաղնիք, 16.5 ք.մ. մակերեսով պահեստ և 0.178 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 12820000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, Կենտրոն, Աբովյան փողոց, 38 շենք, թիվ 27 հասցեում գտնվող 118.07 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 104950000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Զ. Սարկավագի փողոց, 147/1 շենք, թիվ 38 հասցեում գտնվող 61.3 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 19520000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Արմավիրի մարզ, համայնք Արմավիր ք., Աբովյան փողոց, թիվ 75 հասցեում գտնվող 249.3 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 4.1 ք.մ. մակերեսով հավաբուն,  10.6 ք.մ. մակերեսով կիսակառույց (ավարտվածության աստիճանը՝ անավարտ), 14.4 ք.մ. մակերեսով հավաբուն, 0.9 ք.մ. /1.98 խ.մ./ մակերեսով պարիսպ, 16.4 ք.մ. ընդհանուր մակերեսով ինքնակամ շինություններ, որից՝ 5.5 ք.մ. հարթակ, 9 ք.մ. ծածկ, 1.9 ք.մ. պարիսպ և 0.0478 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 24830000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Արմավիրի մարզ, համայնք Արմավիր ք., Ե. Չարենցի փողոց, թիվ 93/1 հասցեում գտնվող 38.7 ք.մ. մակերեսով գեղեցկության սրահ, 0.7 ք.մ. /1.54 խ.մ./ մակերեսով պարիսպ և 0.0076 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 14960000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Տավուշի մարզ, համայնք Իջևան ք., Ասլանյան փողոց, թիվ 96 հասցեում գտնվող 243.2 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 47 ք.մ. մակերեսով անասնաշենք, 4.2 ք.մ. մակերեսով մառան, 1.5 ք.մ. մակերեսով զուգարան և 0.06139 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 16370000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Գ. Շերամի փողոց, 65 շենք, թիվ 12 հասցեում գտնվող 66.3 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 24000000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Լոռու մարզ, համայնք Արևաշող, 3-րդ փողոց, թիվ 45 հասցեում գտնվող 136.5 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 20 ք.մ. մակերեսով գոմ և 0.128 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 8700000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Լոռու մարզ, համայնք Վանաձոր ք., Խնձորուտ թաղամաս, 4-րդ փողոց, թիվ 6/1 հասցեում գտնվող 294.92 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 6.5 ք.մ. մակերեսով անասնաշենք և 0.052 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 19880000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Արարատի մարզ, համայնք Մասիս ք., Նոր թաղամաս, 23 շենք, թիվ 41 հասցեում գտնվող 48.3 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 9550000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Լոռու մարզ, համայնք Ստեփանավան, Ստեփանավան ք., Գ. Նժդեհի փողոց, 15 շենք, թիվ 45 հասցեում գտնվող 66.4 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 12620000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Լոռու մարզ, համայնք Ստեփանավան, Ստեփանավան ք., Չարենցի փողոց, թիվ 151 հասցեում գտնվող 111.61 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 25.2 ք.մ. մակերեսով անասնաշենք, 26.08 ք.մ. մակերեսով ավտոտնակ, 36.88 ք.մ. մակերեսով անասնաշենք, 7.2 ք.մ. / 5.8 խ.մ./ մակերեսով պարիսպ և 0.0846 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 13200000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, Կենտրոն, Կողբացի փողոց, 83 շենք, թիվ 16 հասցեում գտնվող 118.8 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 87800000 ՀՀ դրամ:

 

Լոտերի նկատմամբ սահմանափակումները՝ գույքերը գրավադրված են:

     Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 26.08.2021թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 24.09.2021թ.-ին: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին) կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:

     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։

      Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:

      Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտը,  յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների անցկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել  www.akson.am կայքը: