info@llcbst.am
ք. Երևան, Սայաթ-Նովա 40, 82/31

Ծանուցում

փետրվարի 8 2019

«Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ կազմակերպիչ) «Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում  իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով:  Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ին օտարման իրավունքով պատկանող հետևյալ լոտերը.

- ՀՀ, ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Ծերենցի փողոց, թիվ 94 հասցեում գտնվող 97.5 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 17.2 ք.մ մակերեսով ավտոտնակ, 9.5 ք.մ մակերեսով խորդանոց, 18.9 ք.մ մակերեսով ինքնակամ կառուցված շինություն և 0.06581 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 31000000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Ռուբինյանց փողոց 2/2 շենք, թիվ 45 հասցեում գտնվող 78.1 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 17000000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Արմավիրի մարզ, համայնք Վաղարշապատ, Սուրբ Մ. Խորենացի փողոց, թիվ 37ա հասցեում գտնվող 998.7 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 12.5 ք.մ մակերեսով ջրավազան, 3.3 ք.մ/10.6 խ.մ մակերեսով պարիսպ, 5.5 ք.մ մակերեսով ծածկ և 0.044 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 135000000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Գեղարքունիքի մարզ, համայնք Սևան, Նալբանդյան փողոց 40ա, թիվ 30 հասցեում գտնվող 78.89 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 9700000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Գեղարքունիքի մարզ, համայնք Սևան, Գրիբոյեդովի փողոց 8, թիվ 16 հասցեում գտնվող 64.85 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 6300000 ՀՀ դրամ:

     Աճուրդի առաջին փուլը ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 25.02.2019թ.-ին, ժ.12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 30.12.2019թ.: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ-ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին): Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:

     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։

      Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև համապատասխան գույքի աճուրդի ավարտին նախորդող օրը,  յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների ացնկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.akson.am կայքը: