info@llcbst.am
ք. Երևան, Սայաթ-Նովա 40, 82/31

Ծանուցում

մայիսի 22 2020

«ԲիԷսԹի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) «Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով:  Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Արդշինբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտերն ըստ ներկայացված հերթականության`

- ՀՀ, Տավուշի մարզ, համայնք Իջևան, Աբովյան փողոց, թիվ 47 հասցեում գտնվող 77.7 ք.մ. մակերեսով խանութ և 0.0042 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 23700000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, Քանաքեռ–Զեյթուն, Հ. Ներսիսյան փողոց, 6ա շենք, թիվ 25 հասցեում գտնվող 92.3 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 39550000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Տավուշի մարզ, համայնք Դիլիջան, Լերմոնտովի փողոց, թիվ 14 հասցեում գտնվող 176.1 ք.մ. մակերեսով բնակելի տան և 0.037 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 16640000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Եղվարդ, Կնունյանց 1-ին նրբանցք, թիվ 5 հասցեում գտնվող 117.1 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 12.2 ք.մ. մակերեսով ամառային խոհանոց, 11.9 ք.մ. մակերեսով ծածկ, 15.9 ք.մ. մակերեսով ինքնակամ կառուցված անասնաշենք, 3.6 ք.մ. մակերեսով ինքնակամ կառուցված պարիսպ և 0.0648 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 15700000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Հրազդան, Խանջյան փողոց, թիվ 28 հասցեում գտնվող 169.04 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 11.56 ք.մ. մակերեսով կաթսայատուն և 0.078 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 14140000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Լոռու մարզ, համայնք Տաշիր, թաղամաս-14, Լճափնյա փողոց, թիվ 27 հասցեում գտնվող 248.9 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 19.8 ք.մ. մակերեսով ավտոտնակ, 13.5 ք.մ. մակերեսով բաղնիք, 51.1 ք.մ. մակերեսով անասնաշենք, 2.2 ք.մ. մակերեսով կաթայատուն և 0.06 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 22150000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Եղվարդ, գյուղ Զովունի, 25-րդ փողոց, թիվ 19 հասցեում գտնվող 211.19 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 3.74 ք.մ. /7.85 խ.մ./ մակերեսով պարիսպ, 2.49 ք.մ. /5.23 խ.մ./ մակերեսով պարիսպ և 0.0498 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 34730000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ համայնք, Նոր Խարբերդի 16-րդ փողոց, թիվ 29 հասցեում գտնվող 380.5 ք.մ. մակերեսով այգետնակ և 0.05 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 30120000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Լոռու մարզ, համայնք Ստեփանավան, Սունդուկյան փողոց, թիվ 6 հասցեում գտնվող 125.94 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 17.44 ք.մ. մակերեսով ավտոտնակ, 19.36 ք.մ. մակերեսով գոմ և 0.0437 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 9230000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Սյունիքի մարզ, համայնք Գորիս, Գ. Տաթևացու փողոց, թիվ 31/1/1 հասցեում գտնվող 474.1 ք.մ. մակերեսով վարչական շենք, 155.6 ք.մ. մակերեսով ավտոտնակ և 0.1 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 75300000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Շիրակի մարզ, համայնք Գյումրի, Մերկուրովի փողոց, թիվ 35 հասցեում գտնվող 101.02 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 59.44 ք.մ. մակերեսով ավտոտնակ, 8.26 ք.մ. /14.04 խ.մ./ մակերեսով պարիսպ և 0.05445 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 29100000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Հրազդան, Միկրոշրջան թաղամաս, 29 շենք, թիվ 4 հասցեում գտնվող 69.34 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 8440000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Արարատի մարզ, համայնք Արարատ, Ա/Զ, 11 շենք, թիվ 7 հասցեում գտնվող 90.9 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 9400000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ համայնք, Շիրակի փողոց, 21 շենք, թիվ 18 հասցեում գտնվող 77.59 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 25500000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Աբովյան, Երիտասարդական փողոց, 8 շենք, թիվ 22 հասցեում գտնվող 67 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 13400000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Լոռու մարզ, համայնք Սպիտակ, Ուզբեկական Կ-5 թաղամաս, 12 շենք, թիվ 4 հասցեում գտնվող 498.7 ք.մ. մակերեսով բնակելի տուն,  68.5 ք.մ. մակերեսով ավտոտնակ, 64.4 ք.մ. մակերեսով պարիսպ և 0.06 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 37760000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Վայոց Ձորի մարզ, համայնք Ջերմուկ, Ձախափնյակ թաղամաս, 16 շենք, թիվ 42 հասցեում գտնվող 71.1 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 7050000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, Նոր-Նորք համայնք, Սաֆարյան փողոց, 12 շենք, թիվ 6 հասցեում գտնվող 52.6 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 16400000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Լոռու մարզ, համայնք Տաշիր, Երևանյան փողոց, 5 թաղամաս, 14 շենք, թիվ 25 հասցեում գտնվող 95.3 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 6150000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Վայոց Ձորի մարզ, համայնք Ջերմուկ, Ձախափնյակ թաղամաս, 42 շենք, թիվ 18 հասցեում գտնվող 80.2 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 6980000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, Քանաքեռ–Զեյթուն, Ա. Տիգրանյան փողոց, 20 շենք, թիվ 73 հասցեում գտնվող 94.2 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 31870000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Շիրակի մարզ, համայնք Արթիկ, Շինարարների փողոց, 9 շենք, թիվ 14 հասցեում գտնվող 70.6 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 7940000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Շիրակի մարզ, համայնք Արթիկ, Ս.Դավթի փողոց, 6 շենք, թիվ 10 հասցեում գտնվող 68.8 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 6840000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Արարատի մարզ, համայնք Արտաշատ, Իսակովի փողոց, 47վ շենք, թիվ 30 հասցեում գտնվող 61.7 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 10350000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, Էրեբունի, Էրեբունու փողոց, 11 շենք, թիվ 28 հասցեում գտնվող 62.9 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 18860000 ՀՀ դրամ:

- ՀՀ, . Երևան, Արաբկիր, Սունդուկյան փողոց, 15ա շենք, թիվ 27 հասցեում գտնվող 91.4 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 41560000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Լոռու մարզ, համայնք Վանաձոր, Սուխումի փողոց, 12 շենք, թիվ 8 հասցեում գտնվող 57.32 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 6270000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Շիրակի մարզ, համայնք Արթիկ, Անկախության փողոց, 38 շենք, թիվ 20 հասցեում գտնվող 28.8 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 3230000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, Արաբկիր, Վ.Համբարձումյան փողոց, 6 շենք, թիվ 37 հասցեում գտնվող 75 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 31000000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, Նոր-Նորք, Վիլնյուսի փողոց, 55 շենք, թիվ 4 հասցեում գտնվող 89.5 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 20840000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Գեղարքունիքի մարզ, համայնք Վարդենիս, Բաբաջանյան փողոց, 8-րդ նրբանցք, թիվ 14 հասցեում գտնվող 207.3 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 4.1 ք.մ. մակերեսով կաթսայատուն, 36 ք.մ. մակերեսով ավտոտնակ, 16 ք.մ. մակերեսով հացատուն, 49.5 ք.մ. մակերեսով անասնաշենք և 0.153 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 21280000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Գեղարքունիքի մարզ, համայնք Վարդենիս, Սախարովի փողոց, 1-ին նրբանցք, թիվ 14 հասցեում գտնվող 66.2 ք.մ. մակերեսով բնակելի տան, 28.16 ք.մ. մակերեսով խոհանոցի, 6.77 ք.մ. մակերեսով սանհանգույցի և 0.0334 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 8540000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Գեղարքունիքի մարզ, համայնք Վարդենիս, Խրիմյան փողոց, թիվ 9 հասցեում գտնվող 119 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 16 ք.մ. մակերեսով խոհանոց, 24 ք.մ. մակերեսով անասնաշենք, 160.1 ք.մ. մակերեսով կիսակառույց շինություն (ավարտվածության աստիճանը՝ անավարտ), 18 ք.մ. մակերեսով քանդված շինություն (ավարտվածության աստիճանը՝ անավարտ) և 0.112 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 13330000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Արմավիրի մարզ, համայնք Արմավիր, Թումանյան փողոց, 3 նրբանցք,  թիվ 8 հասցեում գտնվող 155.5 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 14 ք.մ. մակերեսով ավտոտնակ, 12.6 ք.մ. մակերեսով ծածկ և 0.057 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 13140000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Արմավիրի մարզ, համայնք Փարաքար, Այգեստան փողոց, թիվ 17 հասցեում գտնվող 185.8 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 1.1 ք.մ. մակերեսով զուգարան և 0.0395 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 20030000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Արմավիրի մարզ, համայնք Վաղարշապատ, Պատկանյան փողոց, թիվ 21/2 հասցեում գտնվող 158.5 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 6.4 ք.մ. /12.8 խ.մ./ մակերեսով պարիսպ և 0.0255 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 19570000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, Էրեբունի, Նոր Արեշ, 31 փողոց, թիվ 27 հասցեում գտնվող 106.2 ք.մ. մակերեսով բնակելի տուն և 0.0508 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 23330000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Արարատի մարզ, համայնք Վեդի, Սազայի Նիկողոսյան փողոց, թիվ 63 հասցեում գտնվող 318,8 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 3,3 ք.մ. մակերեսով կաթսայատուն, 17,4 ք.մ. մակերեսով ավտոտնակ, 6,7 ք.մ. մակերեսով ծածկ, 13,4 ք.մ. /26,8 խ.մ./ մակերեսով պարիսպ և 0.095 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 34870000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, Աջափնյակ, Գր. Զոհրապի փողոց, թիվ 91 հասցեում գտնվող 165 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 20.9 ք.մ. մակերեսով օժանդակ շինություն (արտաքին մակերեսը՝ 26.8 ք.մ.) և 0.02348 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 31830000 ՀՀ դրամ:

     Լոտերի նկատմամբ սահմանափակումները՝ գույքերը գրավադրված են:

     Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 08.06.2020թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 10.07.2020թ.-ին: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին) կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:

     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։

      Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:

      Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտը,  յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների ացնկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել  www.akson.am կայքը: