info@llcbst.am
ք. Երևան, Սայաթ-Նովա 40, 82/31

Ծանուցում

մարտի 5 2019

«Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ կազմակերպիչ) «Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում իրականացնելու է բաց աճուրդ՝ «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են հետևյալ լոտեըը՝

- ՀՀ, ք. Երևան, Նոր-Նորքի համայնք, Նորքի 7 մ/շ 28 շ., թիվ 9 հասցեում գտնվող 96.46 քմ մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 12000000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, Ծխախոտագործների փ., թիվ 44/2 հասցեում գտնվող 40.0 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 84.3 քմ մակերեսով ինքնակամ շինություն, 12.9 քմ մակերեսով ընդհանուր օգտագործման տարածք և 124.3 քմ մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 9000000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Հացառատ թաղ., Ազատամարտիկների 1-ին փող., 2-րդ նրբ., 6-րդ անցում թիվ 11 հասցեում գտնվող 315.82 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 13.76 քմ մակերեսով կաթսայատուն և 800.0 քմ մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 18000000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Արտաշատ, Իսակովի 70 շենք, թիվ 50 հասցեում գտնվող 61.1 քմ մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 3000000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Կոտայքի մարզ, գ. Ձորաղբյուր, Ազատության փող., 9 նրբ., թիվ 3 հասցեում գտնվող 1205.0 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 249.0 քմ մակերեսով հողամաս, 117.3 քմ մակերեսով գոմեր, 10.1 գծմ  պարիսպ: Լոտի մեկնարկային գինը` 9000000  ՀՀ դրամ:

Գույքերը հանդիսանում են «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի գրավի առարկա և զբաղեցված են գրավատուների կողմից: ՀՀ քաղ. օր-ի 272-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն գույքի իրացումից հետո նոր սեփականատիրոջ պահանջով գրավատուն պարտավոր է  մեկ ամսում ազատել գույքը:

        Աճուրդի փուլերը հոլանդական եղանակով` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 21.03.2019թ.-ին, ժ.12:00-ին, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին: Աճուրդի ավարտը՝ 30.12.2019թ.: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին): Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:

     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։

      Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև համապատասխան գույքերի աճուրդի ավարտին նախորդող օրը,  յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների ացնկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք.Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.akson.am կայք: