info@llcbst.am
ք. Երևան, Սայաթ-Նովա 40, 82/31

Ծանուցում

դեկտեմբերի 24 2019

«ԲիԷսԹի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) «Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով:  Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Արդշինբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտերն ըստ ներկայացված հերթականության`

- ՀՀ, Լոռու մարզ, համայնք Վանաձոր, Երևանյան խճուղի, թիվ 101/2-2 հասցեում գտնվող 66.7 ք.մ. մակերեսով խանութ և 0.0046 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 34640000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, Կենտրոն համայնք, Մովսես Խորենացու փողոց, 43 շենք, թիվ 44 հասցեում գտնվող 95.6 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 37400000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Սյունիքի մարզ, համայնք Գորիս, Վ.Մամիկոնյան փողոց, թիվ 161 հասցեում գտնվող 187.7 ք.մ. մակերեսով բնակելի տուն (արտաքին մակերեսը՝ 252.5 ք.մ.), 24.7 ք.մ. մակերեսով հացատուն (արտաքին մակերեսը՝ 29.3 ք.մ.) և 0.0577 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 14980000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Արմավիրի մարզ, համայնք Վաղարշապատ, Պատկանյան փողոց, թիվ 44 հասցեում գտնվող 255.9 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 25.2 ք.մ. մակերեսով թոնրատուն, 6.1 ք.մ. մակերեսով սանհանգույց, 9.5 ք.մ. մակերեսով ծածկ, 2.8 ք.մ. /7 խ.մ./ մակերեսով պարիսպ և 0.042 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 29870000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Արմավիրի մարզ, համայնք Արմավիր, Արարատյան փողոց, թիվ 8 հասցեում գտնվող 264.6 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 10.6 ք.մ. մակերեսով խորդանոց, 5.1 ք.մ. մակերեսով ինքնակամ ծածկ և 0.0522 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 14620000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն համայնք, Զաքարիա Քանաքեռցու փողոց, 3 փակուղի, թիվ 6/1 հասցեում գտնվող 125.8 ք.մ. մակերեսով բնակելի տուն և 0.06597 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 48770000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ համայնք, Շիրակի փողոց, 1-ին նրբանցք, 8 շենք, թիվ 1 հասցեում գտնվող 81.1 ք.մ. մակերեսով բնակարան և 22.9 ք.մ. մակերեսով ինքնակամ շինություններ: Լոտի մեկնարկային գինը` 24650000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Սյունիքի մարզ, համայնք Գորիս, Վանքի տափ թաղամաս, 4ա շենք, թիվ 3 հասցեում գտնվող 60.5 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 10500000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Գեղարքունիքի մարզ, համայնք Մարտունի, Գետափնյա թաղամաս, 1-ին փողոց, թիվ 13 հասցեում գտնվող 73.5 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 71.5 ք.մ. մակերեսով հացատուն-գոմ և 0.122 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 17540000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, Նոր-Նորք համայնք, Վիլնյուսի փողոց, 65 շենք, թիվ 1/2 հասցեում գտնվող 34.54 ք.մ. մակերեսով բնակարան, 30.8 ք.մ. մակերեսով նկուղ, 4.4 ք.մ. մակերեսով ինքնակամ շինություն: Լոտի մեկնարկային գինը` 16500000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Արագածոտնի մարզ, համայնք Աշտարակ, Ս. Շահազիզի փողոց, թիվ 77 հասցեում գտնվող 322 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 148.3 ք.մ. մակերեսով ինքնակամ բնակելի տուն /որից 70.6 ք.մ. մակերեսով բաց պատշգամբ/, 3.4 ք.մ. մակերեսով  ինքնակամ թռչնանոց, 3.3 ք.մ. /5.5 խ.մ., 16.35 գծմ./ մակերեսով պարիսպ և 0.064 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 38750000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Եղվարդ, Հովհաննես Շիրազի թաղամաս, 2-րդ փողոց, թիվ 30 հասցեում գտնվող 349.6 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 4.3 ք.մ. /11.6 խ.մ./ մակերեսով պարիսպ և 0.093 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 45830000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ համայնք, Ա. Մանթաշյան փողոց, 10ա շենք, թիվ 34 հասցեում գտնվող 76.78 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 25800000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն համայնք, Ռուբինյանց փողոց, 1 շենք, թիվ 57 հասցեում գտնվող 70.34 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 23000000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Արմավիրի մարզ, համայնք Փարաքար, Անդրանիկի փողոց, թիվ 25 հասցեում գտնվող 133,6 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 1,5 ք.մ. մակերեսով զուգարան, 2,8 ք.մ. մակերեսով ծածկ  և 0.0185 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 16820000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Հրազդան, միկրոշրջան թաղ., 301 շենք, թիվ 28 հասցեում գտնվող 63,23 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 7150000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Սյունիքի մարզ, hամայնք Գորիս, Սաթյան փողոց, թիվ (30) 18 հասցեում գտնվող 291.7 ք.մ. մակերեսով բնակելի տուն և 0.095 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 18430000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Հրազդան, Միկրոշրջան թաղ., 50 շենք, թիվ 20 հասցեում գտնվող 54,17 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 4240000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, համայնք Ավան, Իսահակյան թաղամաս, թիվ 2/8 շինություն հասցեում գտնվող 38,11 ք.մ. մակերեսով բնակելի տուն և 0.00437 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 15200000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Շիրակի մարզ, համայնք Գյումրի, Աճեմյան փողոց, թիվ 17/1 հասցեում գտնվող 339,05 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 7,44 ք.մ. /16,37 խ.մ./ մակերեսով պարիսպ և 0.053615 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 31290000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, համայնք Աջափնյակ, Բաշինջաղյան 1 փողոց, 13 շենք, թիվ 55 հասցեում գտնվող 73,2 ք.մ. մակերեսով բնակարան և 0.6 ք.մ. մակերեսով ինքնակամ շինություն: Լոտի մեկնարկային գինը` 22430000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Շիրակի մարզ, համայնք Գյումրի, Արմենյան փողոց, թիվ 15 հասցեում գտնվող 236,72 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 4,16 ք.մ. մակերեսով օժանդակ շինություն, 1,24 ք.մ. /2,48 խ.մ./ մակերեսով պարիսպ  և 0.0275 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 14910000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, համայնք Աջափնյակ, Սիսակյան փողոց, 16 շենք, թիվ 130 հասցեում գտնվող 60,4 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 18380000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Վայոց Ձորի մարզ, համայնք Եղեգնաձոր, Վահան Տեր-Առաքելյան փողոց, թիվ 4 հասցեում գտնվող 215,4 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 12,6 ք.մ. մակերեսով թոնրատուն և 0.171 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 15850000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Տավուշի մարզ, համայնք Դիլիջան, Օրջոնիկիձե փողոց, 4-րդ  նրբանցք, թիվ 2/2 հասցեում գտնվող 261,2 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 30,2 ք.մ. մակերեսով ավտոտնակ, 16 ք.մ. մակերեսով անասնաշենք և 0.112 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 29060000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Արարատի մարզ, համայնք Վեդի, Սայաթ Նովայի փողոց, թիվ 20 հասցեում գտնվող 222,7 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 0,8 ք.մ. մակերեսով կաթսայատուն, 11,2 ք.մ. մակերեսով ծածկ և 0.097 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 17700000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, 4-րդ թաղամաս, 2 շենք, թիվ 28 հասցեում գտնվող 57,5 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 6740000 ՀՀ դրամ:

     Լոտերի նկատմամբ սահմանափակումները՝ գույքերը գրավադրված են:

     Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 09.01.2020թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 13.02.2020թ.-ին: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին) կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:

     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։

      Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:

      Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտը,  յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների ացնկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել  www.akson.am կայք: