«Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) «Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Արդշինբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտերն ըստ ներկայացված հերթականության`
- ՀՀ, Արարատի մարզ, համայնք Վեդի ք., Պուշկինի փողոց, 1 շենք, թիվ 29 հասցեում գտնվող 77.79 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 13400000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Սյունիքի մարզ, համայնք Կապան ք., Թումանյան փողոց, 5 շենք, թիվ 17 հասցեում գտնվող 65.1 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 14200000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Գեղարքունիքի մարզ, համայնք Վարդենիս, Վարդենիս ք., Լեռնագործների փողոց, թիվ 42/1 հասցեում գտնվող 129.93 ք.մ. մակերեսով խանութ, 2.5 ք.մ. մակերեսով սանհանգույց, 8.26 ք.մ. / 10.33 խ.մ./ մակերեսով պարիսպ և 0.0469 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 22300000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Արմավիրի մարզ, համայնք Վաղարշապատ ք., Սուրբ Մ. Խորենացու փողոց, 20ա շենք, թիվ 24 հասցեում գտնվող 88 ք.մ. մակերեսով բնակարան և 2.7 ք.մ. մակերեսով ինքնակամ կառուցված շինություն: Լոտի մեկնարկային գինը` 14980000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Լոռու մարզ, համայնք Վանաձոր ք., Շինարարների փողոց, 13 շենք, թիվ 16 հասցեում գտնվող 54.4 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 9000000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Լոռու մարզ, համայնք Վանաձոր ք., Չարենցի փողոց, թիվ 16-1 հասցեում գտնվող 151.15 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 6.99 ք.մ. մակերեսով մառան, 5.92 ք.մ. մակերեսով թռչնանոց, 50.39 ք.մ. մակերեսով ավտոտնակ և 0.05205 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 17300000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Լոռու մարզ, համայնք Վանաձոր ք., Տարոն-2 ՔՇՀ-3 թաղամաս, 27 շենք, թիվ 3 հասցեում գտնվող 82.7 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 11770000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Աբովյան ք., 4-րդ միկրոշրջան, 40 շենք, թիվ 28 հասցեում գտնվող 75.61 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 18270000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Հաղթանակ փողոց, թիվ 50 հասցեում գտնվող 190.01 ք.մ. մակերեսով բնակելի տուն և 0.04 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 42070000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Բաբաջանյան փողոց, 133 շենք, թիվ 22 հասցեում գտնվող 72.3 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 25440000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Զ. Անդրանիկի փողոց, 43 շենք, թիվ 5 հասցեում գտնվող 72.65 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 24760000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Եղվարդ ք., Հովհաննես Շիրազի թաղամաս, 2 փողոց, թիվ 30 հասցեում գտնվող 349.6 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 4.3 ք.մ. /11.6 խ.մ./ մակերեսով պարիսպ և 0.093 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 39980000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Նոր-Նորք, Գյուլիքեխվյան փողոց, 12ա շենք, թիվ 12 հասցեում գտնվող 70.63 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 21350000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Սյունիքի մարզ, համայնք Կապան, Արամ Մանուկյան փողոց, 1-ին նրբանցք, 1 շենք, թիվ 44 հասցեում գտնվող 62.8 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 8270000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Եղվարդ, գյուղ Զովունի, 5-րդ փողոց, թիվ 1/1 հասցեում գտնվող 82.6 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 2.5 ք.մ. /2.5 խ.մ./ մակերեսով պարիսպ և 0.03 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 16360000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Արարատի մարզ, համայնք Գեղանիստ, 13-րդ փողոց, թիվ 7 հասցեում գտնվող 119 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 27.9 ք.մ. մակերեսով ավտոտնակ, 12.5 ք.մ. մակերեսով մառան, 16.75 ք.մ. մակերեսով ծածկ, 1.92 ք.մ. /3.84 խ.մ./ մակերեսով պարիսպ և 0.04942 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 21830000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Դրոյի փողոց, 6 շենք, թիվ 22 հասցեում գտնվող 71.4 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 25050000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Արմավիրի մարզ, համայնք Արմավիր ք., Սահմանապահների փողոց, 6Ա շենք, թիվ 44 հասցեում գտնվող 93.8 ք.մ. մակերեսով տարածք և 28 ք.մ. մակերեսով ինքնակամ շինություն: Լոտի մեկնարկային գինը` 23600000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Աբովյան ք., Հատիսի փողոց, թիվ 1/4 հասցեում գտնվող 119 ք.մ. մակերեսով բնակելի տուն և 0.01752 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 58800000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Արաբկիր, Գ. Գյուլբենկյան փողոց, 39բ շենք, թիվ 8 հասցեում գտնվող 91.1 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 36200000 ՀՀ դրամ:
Լոտերի նկատմամբ սահմանափակումները՝ գույքերը գրավադրված են:
Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 26.08.2021թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 24.09.2021թ.-ին: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին) կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։
Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:
Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների անցկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե: Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.akson.am կայք:
© 2023 BST. ALL Rights Reserved.
Design and Development by ASTUDIO