info@llcbst.am
ք. Երևան, Սայաթ-Նովա 40, 82/31

Ծանուցում

հունիսի 9 2021

«ԲիԷսԹի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) «Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում իրականացնելու է աճուրդ` դասական եղանակով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ լոտերը.

- Ջերմոց՝ 4100 քմ ընդհանուր մակերեսով: Առկա է նաև կիսակառույց սառցարան՝ 65 քմ ընդհանուր մակերեսով:

Հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, Ազատաշեն համայնք, 5-րդ փողոց, թիվ 1: Լոտի մեկնարկային գինը` 72000000 ՀՀ դրամ:

- Ջերմոց՝ 3495 քմ ընդհանուր մակերեսով:

Հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, Ազատաշեն համայնք: Լոտի մեկնարկային գինը` 63200000 ՀՀ դրամ:

- Բնակելի տուն՝ 107 քմ ընդհանուր մակերեսով: Ջերմոց 228.8 ք.մ.: Ունի հողամաս՝ 870 ք.մ. ընդհանուր մակերեսով: Առկա է ինքնակամ կառուցված 2-րդ հարկ, անասնաշենք և կիսակառույց շինություն:

Հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, Ազատաշեն համայնք, 7-րդ փողոց, թիվ 9 բնակելի տուն: Լոտի մեկնարկային գինը` 21300000 ՀՀ դրամ:

- Բնակելի տուն՝ 230 քմ ընդհանուր մակերեսով: Ունի ջերմոց՝ 171 ք.մ. և հողամաս՝ 810 ք.մ. ընդհանուր մակերեսով:

Հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, Ազատաշեն համայնք, 6-րդ փողոց, թիվ 1 բնակելի տուն: Լոտի մեկնարկային գինը` 28100000 ՀՀ դրամ:

- Խանութ՝ 192 քմ ընդհանուր մակերեսով: Ունի հողամաս՝ 231 ք.մ. ընդհանուր մակերեսով:

Հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, Ազատաշեն համայնք, 3-րդ փողոց, թիվ 12/1 խանութ: Լոտի մեկնարկային գինը` 18500000 ՀՀ դրամ:

     Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 09.07.2021թ.-ին, ժ. 12:00-ին, այնուհետև յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օրը, նույն վայրում, նույն ժամին: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, բայց ոչ պակաս 50000 ՀՀ դրամը, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվա ժամը 11:00-ն: Նախավճարը վճարվում է «ԲիԷսԹի» ՍՊԸ-ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին):

     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։ Աճուրդների ացնկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011)56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.akson.am կայքը: