info@llcbst.am
ք. Երևան, Սայաթ-Նովա 40, 82/31

Ծանուցում

փետրվարի 26 2019

«Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) «Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով:  Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Արդշինբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) օտարման իրավունքով պատկանող հետևյալ լոտերը`

- ՀՀ, Տավուշի մարզ, համայնք Դիլիջան, Շահումյան փողոց, 9 շենք, թիվ 15 հասցեում գտնվող 67.95 ք.մ. մակերեսով բնակարան:  Լոտի մեկնարկային գինը` 12000000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Սյունիքի մարզ, համայնք Գորիս, Արտաշեսյանների փողոց, թիվ 19 հասցեում գտնվող 234.6 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 26.6 ք.մ. մակերեսով հավանոց, 10.2 ք.մ. /17.3 խ.մ./ մակերեսով պարիսպ և 1668,9 ք.մ. մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 15860000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, Աջափնյակ համայնք, 16 թաղամաս, 45 շենք, թիվ 57 հասցեում գտնվող 64.3 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 13900000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Լոռու մարզ, համայնք Ալավերդի, Սանահին Սարահարթ թաղամաս, 3/13 շենք, թիվ 32 հասցեում գտնվող 54.4 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 3120000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Արարատի մարզ, համայնք Մասիս, 5-րդ փողոց, 34 շենք, թիվ 49 հասցեում գտնվող 74.05 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 9000000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, Էրեբունի համայնք, Նոր Արեշ 15-րդ փողոց, թիվ 46 հասցեում գտնվող 460.3 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 28.5 ք.մ. մակերեսով խորդանոց, 14 ք.մ. /28 խ.մ./ մակերեսով պարիսպ և 786 ք.մ. մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 144480000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, Աջափնյակ համայնք, Շինարարների փողոց, 10/1 շենք, թիվ 98 հասցեում գտնվող 61.6 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 18740000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, Միկրոշրջան թաղամաս, 213 շենք, թիվ 36 հասցեում գտնվող 76,37 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 6800000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն համայնք, Զաքարիա Քանաքեռցու փողոց, 3-րդ փակուղի, թիվ 2 հասցեում գտնվող 157,3 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 2,85 ք.մ. մակերեսով խորդանոց, 54,38 ք.մ. մակերեսով ավտոտնակ, 31,57 ք.մ. մակերեսով լողավազան, 9,6 ք.մ. մակերեսով ծածկ, 4,8 ք.մ. մակերեսով ծածկ, 38,2 ք.մ. մակերեսով ծածկ, 9,2 ք.մ. մակերեսով ծածկ, 46,36 ք.մ. մակերեսով ծածկ, 19 ք.մ./38 խ.մ./ մակերեսով պարիսպ, 87.87 ք.մ. ինքնակամ շինություններ և 1646,1 ք.մ. մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 73260000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Լոռու մարզ, Վանաձոր համայնք, Գր. Լուսավորչի փողոց, 41 շենք, թիվ 8 հասցեում գտնվող 61 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 8750000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Լոռու մարզ, Վանաձոր համայնք, Վարդանանց փողոց, 51 շենք, թիվ 52 հասցեում գտնվող 49,79 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 7410000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ համայնք, Բագրատունյաց փողոց, 15 շենք, թիվ 68 հասցեում գտնվող 69,8 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 18340000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, Էրեբունի համայնք, Խաղաղ Դոնի փողոց, 19 շենք, թիվ 44 հասցեում գտնվող 71,8 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 21530000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Շիրակի մարզ, Գյումրի համայնք, Գ. Նժդեհի փողոց, 14 շենք, թիվ 41-42 հասցեում գտնվող 86,67 ք.մ. մակերեսով բնակարան և 4.31 ք.մ. մակերեսով ինքնակամ աստիճաններ: Լոտի մեկնարկային գինը` 13030000 ՀՀ դրամ:

     Լոտերի նկատմամբ սահմանափակումները՝ գույքերը գրավադրված են:

     Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 11.03.2019թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 15.04.2019թ.-ին: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին): Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:

     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։

      Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:

      Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտը,  յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների ացնկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.akson.am կայք: