info@llcbst.am
ք. Երևան, Սայաթ-Նովա 40, 82/31

Ծանուցում

հունվարի 31 2020

«ԲիԷսԹի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) «Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով:  Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Արդշինբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտերն ըստ ներկայացված հերթականության`

- ՀՀ, Շիրակի մարզ, համայնք Գյումրի, Խրիմյան Հայրիկի փողոց, 6ա շենք, թիվ 7 հասցեում գտնվող 81.71 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 12670000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Արարատի մարզ, համայնք Վեդի, Արամ Խաչատրյան փողոց, թիվ 26 հասցեում գտնվող 112.66 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 26.7 ք.մ. մակերեսով շինություն, 20.8 ք.մ. մակերեսով  խոհանոց, 9.7 ք.մ. մակերեսով ծածկ և 0.268 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 17100000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Արարատի մարզ, համայնք Մասիս, 7-րդ փողոց, թիվ 59 հասցեում գտնվող 95.3 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 2.71 ք.մ. մակերեսով կաթսայատուն, 10.5 ք.մ. մակերեսով թռչնանոց, 32.6 ք.մ. մակերեսով ծածկ և 0.07 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 17020000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Յան Ռայնիսի փողոց, 19 շենք, թիվ 13 հասցեում գտնվող 60.4 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 20480000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Գեղարքունիքի մարզ, համայնք Սևան, Խաղաղության փողոց, 4 շենք, թիվ 5 հասցեում գտնվող 53.36 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 5850000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ, Շարուրի փողոց, 7 շենք, թիվ 12 հասցեում գտնվող 80.7 ք.մ. մակերեսով բնակարան և 24.3 ք.մ. մակերեսով ինքնակամ շինություններ: Լոտի մեկնարկային գինը` 23340000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Լոռու մարզ, համայնք Ստեփանավան, Րաֆֆու փողոց, 3 շենք, թիվ 1 հասցեում գտնվող 56.1 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 6760000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Շիրակի մարզ, համայնք Գյումրի, Արևելյան փողոց, 2 շենք, թիվ 33 հասցեում գտնվող 42.32 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 6200000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա համայնք, Արարատյան 1 զանգված, 16 շենք, թիվ 43 հասցեում գտնվող 65ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 20040000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Գեղարքունիքի մարզ, համայնք Գավառ, Կաբելագործների փողոց, 14 շենք, թիվ 11 հասցեում գտնվող 69.8 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 7420000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Տավուշի մարզ, համայնք Բերդ, Բերդ ք., Գ. Նժդեհի փողոց, թիվ 13 հասցեում գտնվող 189.14 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 14 ք.մ. մակերեսով մառան, 5 ք.մ. մակերեսով թռչնանոց, 5 ք.մ. մակերեսով կաթսայատուն, 1 ք.մ. մակերեսով փուռ և 0.0693 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 10550000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Արարատի մարզ,  համայնք Վեդի, Հ. Բաղրամյան փողոց, թիվ 14 հասցեում գտնվող 225.7 ք.մ. մակերեսով բնակելի տուն և 0.082 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 25370000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, Արաբկիր, Գ. Արծրունու փողոց, 90 շենք, թիվ 6 հասցեում գտնվող 86.6 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 35270000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Աբովյան, 4-րդ միկրոշրջան, 72 շենք, թիվ 2 հասցեում գտնվող 76.1 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 18020000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Շիրակի մարզ, համայնք Գյումրի, Երևանյան խճուղի, 131 շենք, թիվ 34 հասցեում գտնվող 55.11 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 9310000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Լոռու մարզ, համայնք Ստեփանավան, Ղուկասյան փողոց, թիվ 20 հասցեում գտնվող 220.44 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 32.2 ք.մ. մակերեսով ավտոտնակ, 41.86 ք.մ. մակերեսով անասնաշենք,  40 ք.մ. մակերեսով անասնաշենք, 11.4 ք.մ. /11.4 խ. մ/ մակերեսով պարիսպ և 0.13 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 15050000 ՀՀ դրամ:

     Լոտերի նկատմամբ սահմանափակումները՝ գույքերը գրավադրված են:

     Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 17.02.2020թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 18.03.2020թ.-ին: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին) կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:

     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։

      Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:

      Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտը,  յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների ացնկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.akson.am կայքը: