info@llcbst.am
ք. Երևան, Սայաթ-Նովա 40, 82/31

Ծանուցում

հոկտեմբերի 15 2019

«ԲիԷսԹի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) «Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով:  Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Արդշինբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտերն ըստ ներկայացված հերթականության`

- ՀՀ, ք. Երևան, Աջափնյակ համայնք, Բաշինջաղյան փողոց, 2-րդ նրբանցք, 6 շենք, թիվ 21 հասցեում գտնվող 66.5 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 21380000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, Էրեբունի համայնք, Նոր Արեշի 42-րդ փողոց, 1 շենք,  թիվ 28 հասցեում գտնվող 92.1 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 21910000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Լոռու մարզ, համայնք Ալավերդի, Սանահին Սարահարթ թաղամաս, 3/13 շենք, թիվ 32 հասցեում գտնվող 54.4 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 3790000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Արագածոտնի մարզ, համայնք Աշտարակ, Ե. Չարենց փողոց, թիվ 8 հասցեում գտնվող 206.7 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 18.3 ք.մ. մակերեսով ավտոտնակ, 6.6 ք.մ. մակերեսով սանհանգույց, 7.7 ք.մ. մակերեսով թոնրատուն, 18 ք.մ. մակերեսով անասնաշենք, 5.3 ք.մ. /6.4 խ.մ./ մակերեսով պարիսպ և 0.075 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 17900000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Գեղարքունիքի մարզ, համայնք Սևան, Կարմիր բանակի փողոց, 46 շենք, թիվ 17 հասցեում գտնվող 66.76 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 5720000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Արմավիրի մարզ, համայնք Վաղարշապատ, Թորոմոնյան փողոց, թիվ 19 հասցեում գտնվող 115.4 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 124.8 ք.մ. մակերեսով անասնաշենք, 8.4 ք.մ. մակերեսով սանհանգույց, 6.9 ք.մ. մակերեսով խորդանոց, 27.5 ք.մ. մակերեսով ծածկած մուտք, 22.4 ք.մ. մակերեսով ավտոտնակ, 2.8 ք.մ. /5.7 խ.մ./  մակերեսով պարիսպ և 0.1724 մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 22760000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Երևան, Աջափնյակ համայնք, Բաշինջաղյան փողոց, 192 շենք,  թիվ 70 հասցեում գտնվող 88.4 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 27130000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Արագածոտնի մարզ, համայնք Աշտարակ, Պռոշյան փողոց, թիվ 203 հասցեում գտնվող 195.5 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 24.8 ք.մ. մակերեսով ավտոտնակ, 20 ք.մ. մակերեսով թռչնանոց, 2 ք.մ. /2.4 խ.մ./ մակերեսով պարիսպ և 0.08 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 16620000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Արարատի մարզ, համայնք Մասիս, Նոր թաղամաս, 32 շենք, թիվ 17 հասցեում գտնվող 59.6 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 7820000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Նոր Հաճն, Անդրանիկի փողոց, 4 շենք, թիվ 10 հասցեում գտնվող 75.5 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 12220000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, համայնք Էրեբունի, Ավանեսովի փողոց, 16 շենք 7 հասցեում գտնվող 46,6 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 13120000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Վայոց Ձորի մարզ, համայնք Ջերմուկ, Մյասնիկյան փողոց, 14 շենք, թիվ 18 հասցեում գտնվող 60,5 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 13850000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, Նոր-Նորք համայնք, Դ. Մալյան փողոց, 7 (14) շենք, թիվ 1 հասցեում գտնվող 57,3 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 15900000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, Նոր-Նորք համայնք, Բ. Մուրադյան փողոց, 8 շենք, թիվ 7 հասցեում գտնվող 76,9 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 22380000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, Կենտրոն համայնք, Պռոշյան փողոց, թիվ 9 հասցեում գտնվող 219,2 ք.մ. մակերեսով բնակելի տուն և 0.00707 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 95620000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Առինջ, 11-րդ փողոց, թիվ 17 հասցեում գտնվող 139,6 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 4.3 ք.մ. մակերեսով կաթսայատուն, 9,6 ք.մ. մակերեսով անասնաշենք և 0.07 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 18960000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, Աջափնյակ համայնք, Բաշինջաղյան փողոց, 2-րդ նրբանցք, 8 շենք, թիվ 80 հասցեում գտնվող 69,1 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 15730000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Գեղարքունիքի մարզ, համայնք Գավառ, Սայադյան փողոց, թիվ 62 հասցեում գտնվող 96,2 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 25,6 ք.մ. մակերեսով հացատուն, 3,6 ք.մ. մակերեսով կաթսայատուն, 10,7 ք.մ. մակերեսով սանհանգույց և 0.0418 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 10420000 ՀՀ դրամ:

     Լոտերի նկատմամբ սահմանափակումները՝ գույքերը գրավադրված են:

     Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 31.10.2019թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 06.12.2019թ.-ին: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին) կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:

     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։

      Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:

      Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտը,  յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների ացնկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.akson.am կայք: