«Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) «Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) սեփականության իրավունքով պատկանող հետևյալ լոտերը`
- ՀՀ, Արարատի մարզ, համայնք Փոքր Վեդի, Դավիթ Բեկի փողոց, թիվ 20 հասցեում գտնվող 195.7 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 45.6 ք.մ. մակերեսով օժանդակ շինություն, 12.4 ք.մ. մակերեսով թոնրատուն, 2.8 ք.մ. մակերեսով կաթսայատուն, 4 ք.մ. մակերեսով օժանդակ շինություն, 1.4 ք.մ. մակերեսով զուգարան և 0.16 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 12000000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Արմավիրի մարզ, համայնք Փարաքար, Մայրաքաղաքային փողոց, թիվ 128 հասցեում գտնվող 792.1 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 8.6 ք.մ. մակերեսով պահեստ, 45.5 ք.մ. մակերեսով լողավազան, 24.5 ք.մ. մակերեսով առանձնասենյակ, 68.6 ք.մ. մակերեսով ծածկ, 73.7 ք.մ. մակերեսով ծածկ և 0.0955 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 200000000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Շիրակի մարզ, համայնք Գյումրի ք., Մայակովսկի փողոց, թիվ 125 հասցեում գտնվող 58.09 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 7.83 ք.մ. մակերեսով օժանդակ շինություն և 0.00975 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 5100000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Նոր-Նորք, Վիլնյուսի փողոց, 13/6 շենք, թիվ 12 հասցեում գտնվող 82.16 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 28200000 ՀՀ դրամ:
Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 05.08.2021թ.-ին, ժ.12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 30.12.2021թ.: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին): Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։
Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:
Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների անցկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե: Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.akson.am կայքը:
© 2023 BST. ALL Rights Reserved.
Design and Development by ASTUDIO