info@llcbst.am
ք. Երևան, Սայաթ-Նովա 40, 82/31

Ծանուցում

հուլիսի 13 2021

«Բի Էս Թի» ՍՊԸ-ն  (այսուհետ՝ Կազմակերպիչ)  «Ակսոն»  ԱՀ  Բորսայի  հարթակում.

1. Իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով:  Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Արդշինբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտերը.

- ՀՀ, ք. Երևան, Նոր-Նորք համայնք, Վիլնյուսի փողոց, 81 շենք, թիվ 34 հասցեում գտնվող 91.36 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 26180000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Գեղարքունիքի մարզ, համայնք Վարդենիս ք., Խ. Ստեփանյան փողոց, 13 շենք, թիվ 21 հասցեում գտնվող 73,8 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 7620000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Սյունիքի մարզ, համայնք Կապան ք., Գ. Նժդեհի փողոց, 2-րդ նրբանցք, թիվ 21 հասցեում գտնվող 157.3 ք.մ. մակերեսով բնակելի տուն (198.26 ք.մ. արտաքին մակերեսով), 23.1 ք.մ. մակերեսով ավտոտնակ և 0.045 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 17660000 ՀՀ դրամ:

Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 19.07.2021թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 18.08.2021թ.-ին:

2. Շարունակելու է «Արդշինբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտերի բաց աճուրդը.

- ՀՀ, Լոռու մարզ, համայնք Վանաձոր ք., Չերկասի փողոց, 4 շենք, թիվ 48 հասցեում գտնվող 89,91 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 8900000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Արարատի մարզ, համայնք Վեդի ք., Ա. Խաչատրյան փողոց, թիվ 23 հասցեում գտնվող 170.6 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 2.6 ք.մ. մակերեսով կաթսայատուն, 23.2 ք.մ. մակերեսով անասնաշենք, 7 ք.մ. մակերեսով բաղնիք և 0.087 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 21280000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Ա. Տիգրանյան փողոց, 20 շենք, թիվ 73 հասցեում գտնվող 94,2 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 42600000 ՀՀ դրամ:

Աճուրդի փուլերը հոլանդական եղանակով` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 19.07.2021թ.-ին, ժ. 12:00-ին, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին: Աճուրդի ավարտը՝ 18.08.2021թ.-ին:

    Լոտերի նկատմամբ սահմանափակումները՝ գույքերը գրավադրված են:

Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին) կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:

     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։

      Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:

      Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտը,  յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների անցկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել  www.akson.am կայք: