info@llcbst.am
ք. Երևան, Սայաթ-Նովա 40, 82/31

Ծանուցում

սեպտեմբերի 28 2021

«Բի Էս Թի»  ՍՊԸ-ն  (այսուհետ՝ Կազմակերպիչ)  «Ակսոն»  ԱՀ  Բորսայի  հարթակում.

1. Իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Արդշինբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտերը.

- ՀՀ, Գեղարքունիքի մարզ, համայնք Սևան ք., Նաիրյան փողոց, թիվ 74 հասցեում գտնվող 190.4 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 23.4 ք.մ. մակերեսով ավտոտնակ և 0.039 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 24550000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Գեղարքունիքի մարզ, համայնք Վարդենիս ք., Ա. Սեսմանուկյան փողոց, 17 շենք, թիվ 35 հասցեում գտնվող 72,1 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 8950000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, Էրեբունի, Դիմիտրովի փողոց, 80 շենք, թիվ 19 հասցեում գտնվող 60.7 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 24530000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Գեղարունիքի մարզ, համայնք Վարդենիս ք., Վ. Համբարձումյան փողոց, թիվ 123 հասցեում գտնվող 106,8 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 22,4 ք.մ. մակերեսով խոհանոց, 21,05 ք.մ. մակերեսով անասնաշենք, 15,15 ք.մ. մակերեսով հացատուն, 33,65 ք.մ. մակերեսով մառան և 0.2166 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 19870000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, Աջափնյակ, Յ. Ֆուչիկի փողոց, 1-ին նրբանցք, 15 շենք, թիվ 40 հասցեում գտնվող 37,8 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 17370000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Գեղարքունիքի մարզ, համայնք Գավառ ք., Բոշնաղյան փողոց, թիվ 20 հասցեում գտնվող 203.3 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 9 ք.մ. մակերեսով խորդանոց և 0,0473 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 14320000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Տավուշի մարզ, համայնք Իջևան ք., Երիտասարդական փող., թիվ 4/9 հասցեում գտնվող 86.5 ք.մ. մակերեսով տնտեսական շինություն և 0.0051 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 19900000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Աբովյան ք., Սևանի փողոց, 4/1 շենք, թիվ 13 հասցեում գտնվող 46,5 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 11970000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Աբովյան ք., Սարալանջի փողոց, 10 շենք, թիվ 17 հասցեում գտնվող 76,6 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 18460000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Աբովյան ք., Եղբայրության փողոց, 4 շենք, թիվ 58 հասցեում գտնվող 55 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 13720000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Եղվարդ, գ. Զովունի, 25-րդ փողոց, թիվ 60 հասցեում գտնվող 166.2 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 7.3 ք.մ. մակերեսով ինքնակամ կառուցված պարիսպ և 0.05 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 28520000 ՀՀ դրամ:

Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 14.10.2021թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 15.11.2021թ.-ին:

2. Շարունակելու է «Արդշինբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտի բաց աճուրդը.

- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Եղվարդ ք., Երևանյան փողոց, 3 շենք, թիվ 23 հասցեում գտնվող 85,5 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 6844942 ՀՀ դրամ:

Աճուրդի փուլերը հոլանդական եղանակով` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 14.10.2021թ.-ին, ժ. 12:00-ին, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին: Աճուրդի ավարտը՝  15.11.2021թ.-ին:

    Լոտերի նկատմամբ սահմանափակումները՝ գույքերը գրավադրված են:

Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին) կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:

     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։

      Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:

      Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտը,  յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների անցկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել  www.akson.am կայք: