info@llcbst.am
г. Ереван, ул. Саят-Нова 40,82/31

Уведомление

14 февраля 2020

«ԲիԷսԹի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) «Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում իրականացնելու է բաց աճուրդ` հոլանդական եղանակով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են հետևյալ լոտերը.

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ին գրավի իրավունքով պատկանող՝

- ՀՀ, ք. Երևան, Արաբկիր, Կոմիտասի պողոտա, 65 շենք,  թիվ 22 հասցեում գտնվող 70 քմ մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 40500000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք.Երևան, Կենտրոն, Թաիրովի փողոց, 47/1 հասցեում գտնվող 113.8 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 20 ք.մ. մակերեսով օժանդակ շինություն,  15.6 ք.մ. մակերեսով հարթակ և 0.078317 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 70000000 ՀՀ դրամ:

Լոտերի նկատմամբ սահմանափակումները՝ գույքերը գրավադրված են:

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ին  սեփականության  իրավունքով պատկանող՝

- ՀՀ, Արմավիրի մարզ, համայնք Նորապատ, 6-րդ փողոց, թիվ 5 հասցեում գտնվող 125.6 ք.մ. մակերեսով բնակելի տուն և 0.047 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 16300000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Արմավիրի մարզ, համայնք Նորապատ, 5-րդ փողոց,  թիվ 64 հասցեում գտնվող 373.5 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 48.4 ք.մ. մակերեսով խանութ, 2.8 ք.մ. մակերեսով զուգարան, 2.8 ք.մ. մակերեսով հավաբուն, 35.3 ք.մ. մակերեսով մառան, 61.5 ք.մ. մակերեսով անասնաշենք, 16.2 ք.մ. մակերեսով բենզալցակայան, 18.7 ք.մ. մակերեսով ծածկ,  7.8 ք.մ. /21 խ.մ., 38.9 գծամետր/ մակերեսով պարիսպ, 20.9 ք.մ. մակերեսով ծածկ և 0.153 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 51000000 ՀՀ դրամ:

     Աճուրդի փուլերը` հոլանդական եղանակով, ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 02.03.2020թ.-ին, ժ. 12:00-ին, այնուհետև հոլանդական եղանակով կայացվող աճուրդի յուրաքանչյուր հերթական փուլը կանցկացվի յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օրը, նույն վայրում, նույն ժամին: Աճուրդի ավարտը՝ 01.07.2020թ: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «ԲիԷսԹի» ՍՊԸ-ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին): Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:

     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։ Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտը,  յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների ացնկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել  www.akson.am կայքը: