info@llcbst.am
ք. Երևան, Սայաթ-Նովա 40, 82/31

Ծանուցում

հունվարի 9 2024

«ԲիԷսԹի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Արդշինբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտերն ըստ ներկայացված հերթականության`
- Արմավիրի մարզ, համայնք Փարաքար, Էրեբունու փողոց, 12 հասցեում գտնվող 321,3 ք․մ․ բնակելի տուն, 1 ք․մ․ ինքնակամ կառուցված շինություն և 0,0727 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 47620000 ՀՀ դրամ:
- Արմավիրի մարզ, համայնք Փարաքար, գյուղ Փարաքար, Գ․ Նժդեհի փողոց, 15/2 հասցեում գտնվող 65,1 ք․մ․ բնակելի տուն, 3,5 ք․մ․ հարթակ, 10 ք․մ․ ծածկ, 1,2 ք․մ․ /2,52 խ․մ․/ պարիսպ, 0,5 ք․մ․ /1,05 խ․մ․/ պարիսպ և 0,015675 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 28200000 ՀՀ դրամ:
- ք. Երևան, Արաբկիր, Ն. Զարյան փողոց, 15ա շենք, 36 հասցեում գտնվող 69.4 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 49350000 ՀՀ դրամ:
- Արագածոտնի մարզ, համայնք Ապարան, Ապարան ք․, Ն․ Ստեփանյան փողոց, 60 հասցեում գտնվող 257,1 ք.մ. բնակելի տուն, 94,5 ք․մ․ անասնաշենք, 11 ք․մ․ կաթսայատուն և 0,107 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 26380000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Արաբկիր, Մամիկոնյանց փողոց, 47 շենք, 35 հասցեում գտնվող 76,8 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 43440000 ՀՀ դրամ:
- ք. Երևան, Դավթաշեն, Դավթաշեն 10-րդ փողոց, 87/1 հասցեում գտնվող 331.4 ք.մ. բնակելի տուն և 0.04616 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 104900000 ՀՀ դրամ:
- Կոտայքի մարզ, համայնք Նոր Հաճն, գյուղ Նոր Գեղի, Ֆ․ Թևոսյան փողոց, 24 հասցեում գտնվող 430,9 ք.մ. բնակելի տուն, 50,6 ք․մ․ անասնաշենք, 28,6 ք․մ․ մառան, 27,5 ք․մ․ թոնրատուն, 6,9 ք․մ․ /13,8 խ․մ․/ պարիսպ և 0.1472 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 76980000 ՀՀ դրամ:
- Գեղարքունիքի մարզ, համայնք Գավառ, Գավառ ք․, Կաբելագործների փողոց, 14 շենք, 11 հասցեում գտնվող 69,8 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 11500000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Արաբկիր, Ն․ Տիգրանյան փողոց, 6 շենք, 23 հասցեում գտնվող 43 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 25920000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Յ․ Լեփսիուսի փողոց, 17 շենք, 20 հասցեում գտնվող 30,8 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 20900000 ՀՀ դրամ:
- Սյունիքի մարզ, համայնք Քաջարան, Քաջարան ք․, Վ․ Տերյան փողոց, 3 շենք, 17 հասցեում գտնվող 82,9 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 17220000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Աջափնյակ, 16-րդ թաղամաս, 46 շենք, 131 հասցեում գտնվող 86,28 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 28590000 ՀՀ դրամ:
- Արմավիրի մարզ, համայնք Արմավիր ք., Սայաթ-Նովայի փողոց, 5ա շենք, 5 հասցեում գտնվող 74.3 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 16770000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Աջափնյակ, Գ․ Բաշինջաղյան փողոց, 159/1 շենք, 35 հասցեում գտնվող 112,1 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 42400000 ՀՀ դրամ:
- Շիրակի մարզ, համայնք Անի, Մարալիկ ք․, Կոլտնտեսականների փողոց, 5-րդ նրբանցք, 5 հասցեում գտնվող 167,28 ք.մ. բնակելի տուն, 2,2 ք․մ․ /3,3 խ․մ․/ պարիսպ և 0,08 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 15260000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Շենգավիթ, Արշակունյաց պողոտա, 45/2 հասցեում գտնվող 437,1 ք.մ. շինություն և 0,05633 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 120390000 ՀՀ դրամ:
- Արմավիրի մարզ, համայնք Վաղարշապատ ք․, Զվարթնոց Թաղամաս, Մայիսյան փողոց, 47 հասցեում գտնվող 111,2 ք.մ. բնակելի տուն, 14,3 ք․մ․ խոհանոց, 7 ք․մ․ լոգարան, 11,5 ք․մ․ թոնրատուն, 7,7 ք․մ․ նկուղ, 37,3 ք․մ․ կիսակառույց, 6,8 ք․մ․ թռչնանոց, 4,9 ք․մ․ ծածկ և 0,098 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 20640000 ՀՀ դրամ:
- Լոռու մարզ, համայնք Ալավերդի, Ալավերդի ք., Բաղրամյան թաղամաս, 5 շենք, 2 հասցեում գտնվող 81.5 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 8900000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Արաբկիր, Գ․ Գյուլբենկյան փողոց, 2 շենք, 37 հասցեում գտնվող 89,2 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 46990000 ՀՀ դրամ:
- Շիրակի մարզ, համայնք Արթիկ, Արթիկ ք․, Տուֆագործների փողոց, 1-ին նրբանցք, 5 հասցեում գտնվող 352,02 ք.մ. բնակելի տուն, 51,66 ք․մ․ ավտոտնակ, մառան, 0,08 ք․մ․  /0,04 խ․մ․/ պարիսպ և 0,09 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 28200000 ՀՀ դրամ:
- Արմավիրի մարզ, համայնք Վաղարշապատ ք․, Անդրանիկի 1-ին թաղամաս, 26 հասցեում գտնվող 242,8 ք.մ. բնակելի տուն, 5,4 ք․մ․ կաթսայատուն, 28 ք․մ․ ծածկ, 5 ք․մ․ /11 խ․մ․/ պարիսպ, 26,4 ք․մ․ ընդհանուր ներքին մակերեսով ինքնակամ կառուցված շինություններ և 0,048 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 21220000 ՀՀ դրամ:
- Կոտայքի մարզ, համայնք Չարենցավան, Չարենցավան ք․, 5-րդ թաղամաս, 8 շենք, 35 հասցեում գտնվող 71,66 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 16400000 ՀՀ դրամ:
- Կոտայքի մարզ, համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, 42-րդ փողոց, 57 հասցեում գտնվող 401,3 ք.մ. բնակելի տուն, 1,82 ք․մ․ զուգարան, 35,6 ք․մ․ անասնաշենք, 12,95 ք․մ․ /25,9 խ․մ․/ պարիսպ և 0,1004 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 122300000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Էրեբունի, Խաղաղ Դոնի փողոց, 23 շենք, 370 հասցեում գտնվող 67,6 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 29300000 ՀՀ դրամ:
- Լոռու մարզ, համայնք Տաշիր ք․, Էրեբունի փողոց, 17ա շենք, 27 հասցեում գտնվող 74,7 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 13000000 ՀՀ դրամ:
- Գեղարքունիքի մարզ, համայնք Վարդենիս ք., Ա. Սեսմանուկյան փողոց, 1-ին նրբանցք, 2 շենք, 46 հասցեում գտնվող 62.5 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 5800000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Էրեբունի, Էրեբունու փողոց, 27 շենք, 33 հասցեում գտնվող 60,71 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 29900000 ՀՀ դրամ:
- Լոռու մարզ, համայնք Վանաձոր ք․, Վարդանանց փողոց, 43/1 շենք, 35 հասցեում գտնվող 77,7 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 17500000 ՀՀ դրամ:
- Լոռու մարզ, համայնք Վանաձոր ք․, Գ․ Լուսավորչի փողոց, 10 շենք, 18 հասցեում գտնվող 62,3 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 12600000 ՀՀ դրամ:
- Կոտայքի մարզ, համայնք Պտղնի, 5-րդ փողոց, թիվ 8/2 հասցեում գտնվող 59,8 ք․մ․ բնակելի տուն, 15,4 ք․մ․ խոհանոց, 21,5 ք․մ․ մառան, 21,05 ք․մ․ կաթսայատուն, 33,2 ք․մ․ ծածկ, 6,9 ք․մ․ /14,5 խ․մ․/ պարիսպ և 0,036428 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 30400000 ՀՀ դրամ:
- Տավուշի մարզ, համայնք Իջևան, Իջևան ք․, Մայիսի 28 փողոց, 40 հասցեում գտնվող 213,18  ք.մ. բնակելի տուն, 5,28 ք․մ․ փուռ, 1,68 ք․մ․ զուգարան և 0,12245 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 25680000 ՀՀ դրամ։
- Արագածոտնի մարզ, համայնք Աշտարակ ք․, Գ․ Նժդեհի փողոց, 31 հասցեում գտնվող 141,9 ք․մ․ բնակելի տուն, 17,4 ք․մ․ ջրավազան, 16,1 ք․մ․ ծածկ, 18,7 ք․մ․ /37,4 խ․մ․/ պարիսպ և 0,101 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 18400000 ՀՀ դրամ։
- Կոտայքի մարզ, համայնք Աբովյան ք․, Սարալանջի փողոց, 22 շենք, 42 հասցեում գտնվող 75,65 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 23300000 ՀՀ դրամ։
     Լոտերի նկատմամբ սահմանափակումները՝ գույքերը գրավադրված են:
     Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 25.01.2024թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 15.02.2024թ.-ին: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «ԲիԷսԹի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին) կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական: 
     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։ 
      Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:
      Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտի նախորդող օրը,  յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի և Բորսայի հետ: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։ Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով:Աճուրդների անցկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել  www.borsa.am կայքը: