info@llcbst.am
Yerevan, Sayat-Nova 40, 82/31

Notification

september 22 2022

«Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) «Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Արդշինբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտերը.

- Արարատի մարզ, համայնք Մասիս ք, Նոր թաղամաս, 27 շենք, 35 հասցեում գտնվող 56,5 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 15100000 ՀՀ դրամ:

- Գեղարքունիքի մարզ, համայնք Մարտունի ք., Հ. Թումանյան փողոց, 52 հասցեում գտնվող 259.9 ք.մ. բնակելի տուն և 0.11 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 24800000 ՀՀ դրամ:

- Կոտայքի մարզ, համայնք Հրազդան ք, Կենտրոն թաղամաս, 55 շենք, 28 հասցեում գտնվող 42,93 ք.մ. բնակարան։ Լոտի մեկնարկային գինը` 6300000 ՀՀ դրամ:

- Արարատի մարզ, համայնք Արտաշատ, Արտաշատ ք, Իսակովի փողոց, 40/1 հասցեում գտնվող 95,75 ք.մ. բնակելի տուն, 26,54 քմ տնտեսական շինություն, 59,39 քմ ընդհանուր մակերեսով ինքնակամ բնակելի տուն և շինություններ և 0,0476 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 17100000 ՀՀ դրամ:

- Շիրակի մարզ, համայնք Անի, Մարալիկ ք, Հ Շահինյան փողոց, 34/1 հասցեում գտնվող 192,01 ք.մ. առևտրի և սպասարկման սրահ, 1,63 քմ ընդհանուր մակերեսով ինքնակամ շինություններ և 0,0132 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 31300000 ՀՀ դրամ:

- Լոռու մարզ, համայնք Վանաձոր ք, Վ Տերյան փողոց, 1 շենք, 6 հասցեում գտնվող 51,48 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 11600000 ՀՀ դրամ:

- Լոռու մարզ, համայնք Սպիտակ ք, Կամոյի փողոց, 38 հասցեում գտնվող 99,5 ք.մ. բնակելի տուն, 10,24 քմ անասնաշենք, 7 քմ մառան և 0,024 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 11100000 ՀՀ դրամ:

- ք Երևան, Դավթաշեն, Դավթաշեն 5-րդ փողոց, 19/1 հասցեում գտնվող 115,1 ք.մ. բնակելի տուն, 11,1 քմ խորդանոց (12,4 քմ արտաքին մակերեսով), 17 քմ ավտոտնակ (18,7 քմ արտաքին մակերեսով) և 0,03087 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 25800000 ՀՀ դրամ:

- ք Երևան, Շենգավիթ, Չեխովի փողոց, 16 շենք, 45 հասցեում գտնվող 71,9 քմ բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 29100000 ՀՀ դրամ:

- ք Երևան, Արաբկիր, Ա Խաչատրյան փողոց, 11 շենք, 44 հասցեում գտնվող 75,5 քմ բնակարան և 27,72 քմ ինքնակամ շինություններ: Լոտի մեկնարկային գինը` 28600000 ՀՀ դրամ:

- Արմավիրի մարզ, համայնք Այգեվան, 7 փողոց, 19 հասցեում գտնվող 111,9 քմ բնակելի տուն, 16,6 քմ խոհանոց, 31,2 քմ ավտոտնակ, 6,9 քմ թոնրատուն, 18,2 քմ անասնաշենք, 15,8 քմ նկուղ և 0,1 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 11100000 ՀՀ դրամ:

- Լոռու մարզ, համայնք Վանաձոր ք, Տարոն-4 Ածխահատների թաղամաս, 17 շենք, 1 հասցեում գտնվող 76,43 քմ բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 8700000 ՀՀ դրամ:

- ք Երևան, Նոր-Նորք, ՖՆանսենի փողոց, 12 շենք, 5 հասցեում գտնվող 52,4 քմ բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 24800000 ՀՀ դրամ:

- Կոտայքի մարզ, համայնք Գառնի, Շիրազի փողոց, 14 հասցեում գտնվող 270,9 քմ բնակելի տուն, 14,2 քմ թոնրատուն, 10,5 քմ կաթսայատուն և 0,108 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 25900000 ՀՀ դրամ:

- Կոտայքի մարզ, համայնք Հրազդան, Հրազդան ք, Հարավային թաղամասի Գ Սարյան փողոց, 9 հասցեում գտնվող 246,48 քմ բնակելի տուն, 7,47 քմ անասնաշենք, 28 քմ կիսակառույց շինություն և 0,06 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 20600000 ՀՀ դրամ:

- Արարատի մարզ, համայնք Արարատ ք, Խանջյան փողոց, 1գ շենք, 13 հասցեում գտնվող 53,05 քմ բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 8600000 ՀՀ դրամ:

- ք Երևան, Շենգավիթ, ԱՊոպովի փողոց, 65 հասցեում գտնվող 306,2 քմ բնակելի տուն, 4,6 քմ թռչնանոց, 21,3 քմ ծածկ և 0,03862 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 35500000 ՀՀ դրամ:

     Լոտերի նկատմամբ սահմանափակումները՝ գույքերը գրավադրված են:

     Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 07.10.2022թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 07.11.2022թ.-ին: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին) կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:

     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։

      Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:

      Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտը,  յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների անցկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.akson.am կայքը: