info@llcbst.am
ք. Երևան, Սայաթ-Նովա 40, 82/31

Գնահատում

Ընկերությունը կատարում է գույքային իրավունքների, ռիսկերի, բաժնետոմսերի,  անշարժ ու շարժական գույքի, այլ ապրանքանյութական և ոչ նյութական արժեքների գնահատում` գործող շուկայական կամ պահանջվող այլ արժեքների տրամադրմամբ:

Գնահատումը իրականացվում է ՀՀ օրենսդրությամբ և իրավական ակտերով սահմանված կարգով, կիրառելով գնահատողների մասնագիտական հմտությունները, օգտագործելով իր տեղեկատվական մեծ բազան և մասնագիտական կապերը տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ: Գնահատումը իրականացվում է հիմնականում երեք եղանակով` համեմատական, եկամտային և ծախսային: Որոշ դեպքերում կիրառվում է նաև գնահատման օգտահանման եղանակը: Համեմատական մեթոդով  գույքի շուկայական արժեքը որոշվում է գնահատվող  գույքին համադրելի  գույքի շուկայական գների վերլուծության և համապատասխան ճշգրտումների իրականացման միջոցով: Վերլուծության իրականացման համար որպես համադրելի գույքի օբյեկտներ կարող են ընտրվել ինչպես բաց և մրցակցային շուկայում վաճառված, այնպես էլ ազատ շուկայում հրապարակայնորեն վաճառքի հանված գույք: Եկամտային մեթոդով  գույքի շուկայական արժեքը որոշվում է՝ հիմնվելով այդ գույքի եկամուտ բերելու կարողության վրա: Գնահատման ծախսային մեթոդը կիրառելիս օգտագործվում է սկզբունքային այն մոտեցումը, երբ շուկայական արժեքը որոշվում է վերականգնողական արժեքի հիման վրա` հանելով մաշվածությունները և գումարելով հողամասի արժեքը: Օգտահանման եղանակով որոշվում է օգտահանվող` պիտանի նյութերի, սարքերի, մասերի և այլ ապրանքների արժեքները: