info@llcbst.am
ք. Երևան, Սայաթ-Նովա 40, 82/31

Հրապարակային սակարկություններ

Ընկերությունը կազմակերպում է հրապարակային սակարկություններ, ինչպես նաև ուղղակի կամ այլ եղանակով վաճառք` ձևավորելով նյութական և ոչ նյութական արժեքների օտարման առավել նպաստավոր առևտրային հարթակ, ստորև նշված կամ այլ եղանակով աճուրդային եղանակների կիրառմամբ:

Աճուրդ՝ հրապարակային առևտուր (գործարք, սակարկություն), առևտրի այն ձևը, երբ վաճառքը կարող է կատարվել ոչ նախապես հայտարարված գնով, որը կոչվում է մեկնարկային գին։ Աճուրդային գները սահմանվում են գործարքների կատարման ժամանակ։ Աճուրդի ժամանակ գնվող (վաճառվող) ապրանքի գինը սահմանվում է գործարքի ավարտման պահին, ինչը պայմանավորում է շահագրգիռ անձանց միջև տեղեկատվության փոխանակման առանձնահատկությունները։ Աճուրդը միշտ սկսվում է այնպիսի իրավիճակից, որին բնորոշ է տեղեկատվության անհամաչափ բաշխումը։ Աճուրդային իրավիճակները շարունակ փոփոխվում են։

Անգլիական կամ դասական աճուրդ` այն անց է կացվում հայտարարված գինն աստիճանաբար բարձրացնելով՝ սկզբնականից մինչև ամենաբարձրը, գործարքը համարվում է ավարտված, երբ մնում է միայն մեկ գնորդ։

Հոլանդական աճուրդ`այն կատարվում է սկզբնական հայտարարված գինն աստիճանաբար իջեցնելով։ Ապրանքը վաճառվում է այն գնորդին, որն առաջինը կհամաձայնի տվյալ պահին հայտարարված գնի մեծության հետ։

Գաղտնագրված աճուրդ`բոլոր մասնակիցները՝ գնորդները, իրենց նշած գները հայտնում են միաժամանակ։ Ապրանքը տրվում է նրան, ով կառաջարկի ամենաբարձր գինը։

Սկանդինավյան աճուրդ` առաջադրվում են շատ ցածր գներ։ Լոտն աճուրդին առաջադրվում է նվազագույն մեկնարկային գնով և մասնակիցները աճուրդի ընթացքում բարձրացնում են գինը։ Բիդ (գնային հայտ) ներկայացնելը վճարովի է։ Բիդի վճարը ավելի թանկ է, քան քայլի արժեքը։