info@llcbst.am
ք. Երևան, Սայաթ-Նովա 40, 82/31

Ծանուցում

հուլիսի 19 2019

«Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) «Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում  իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով:  Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ)  սեփականության իրավունքով պատկանող հետևյալ լոտերը՝

- ՀՀ, Կոտայքի մարզ, Գառնի համայնք, Րաֆֆու փողոց, թիվ 4 հասցեում գտնվող 162,1 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 3,52 ք.մ. մակերեսով կաթսայատուն, 7,2 ք.մ. մակերեսով բաղնիք, 27 ք.մ. մակերեսով անասնաշենք, 15.48 ք.մ. թոնրատուն, 2 ք.մ. /5խ.մ., 10 գ.ծ.մ./ մակերեսով պարիսպ և 0.107 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 16840000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Արարատի մարզ, Մարմարաշեն համայնք, 27-րդ փողոց, թիվ 11 հասցեում գտնվող 151,3 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 10,3 ք.մ.. մակերեսով մառան, 11,2 ք.մ. մակերեսով թռչնանոց, 2,7 ք.մ. մակերեսով լողարան, 2,1 ք.մ. մակերեսով կաթսայատուն և 0.167 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 15500000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Արագածոտնի մարզ, Ագարակավան համայնք, 4-րդ փողոց, թիվ 12 հասցեում գտնվող 209,1 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 103,5 ք.մ. մակերեսով գոմ և 0.179 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 14680000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Արագածոտնի մարզ, համայնք Կաքավաձոր, 9-րդ փողոց, 3-րդ նրբանցք, թիվ 10  հասցեում գտնվող 306,68 ք.մ. մակերեսով բնակելի տուն և 0.22 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 17080000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Աղավնաձոր համայնք, 0.243 հա խաղողի այգի  հասցեում գտնվող 0.243 հա մակերեսով հողամաս (նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական): Լոտի մեկնարկային գինը` 1700000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Աղավնաձոր համայնք, 0,803 հա խաղողի այգի  հասցեում գտնվող 0,803 հա մակերեսով հողամաս (նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական): Լոտի մեկնարկային գինը` 5270000 ՀՀ դրամ:

Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 05.08.2019թ.-ին, ժ.12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 30.12.2019թ.: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, կամ բանկային հաշվինԱրդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին): Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:

     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։

      Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:

      Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտը,  յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների ացնկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011)56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.akson.am կայքը: