info@llcbst.am
ք. Երևան, Սայաթ-Նովա 40, 82/31

Ծանուցում

նոյեմբերի 23 2018

«Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) «Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով:  Աճուրդի ընթացքում վաճառվելու են հետևյալ լոտերը.

 «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ)  գրավի իրավունքով պատկանող `

- ՀՀ, Երևան, Աջափնյակ համայնք, Արզումանյան փողոց, 30 շենք, թիվ 14 հասցեում գտնվող 89.5 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 31900000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Երևան, Կենտրոն համայնք, Վարդանանց փողոց, 32 շենք, թիվ 48 հասցեում գտնվող 63.96 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 32940000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Երևան, Աջափնյակ համայնք, Շինարարների փողոց, թիվ 3/2 հասցեում գտնվող 0.027853 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 9540000 ՀՀ դրամ:

- ԼՂՀ, շրջան Հադրութ, համայնք Հադրութ, Ա. Մկրտչյան փողոց, թիվ 60 հասցեում գտնվող 194.06 ք.մ. մակերեսով բնակելի տուն և 0.0506 հա մակերեսով հողամաս:  Լոտի մեկնարկային գինը` 53800000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Շիրակի մարզ, համայնք Գյումրի, Մուսայելյան փողոց 7ա շենք, թիվ 8 հասցեում գտնվող 51.1 ք.մ. մակերեսով բնակելի տուն և 0.007212 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 6250000 ՀՀ դրամ:

Լոտերի նկատմամբ սահմանափակումները՝ գույքերը գրավադրված են:

 «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) սեփականության իրավունքով պատկանող.

- ՀՀ, Լոռու մարզ, համայնք Սպիտակ, Սուրեն Ավետիսյան փողոց, թիվ 33 հասցեում գտնվող 102.1 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 17.3 ք.մ. մակերեսով անասնաշենք և 0.037 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 8060000 ՀՀ դրամ: Լոտի նկատմամբ սահմանափակումներ՝ բացակայում է:

     Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 10.12.2018թ.-ին, ժ.12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 30.12.2018թ.: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին): Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:

     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։

      Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:

      Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտը,  յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների ացնկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.akson.am կայք: