info@llcbst.am
ք. Երևան, Սայաթ-Նովա 40, 82/31

Ծանուցում

հոկտեմբերի 11 2019

 

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շարունակվելու է «Ֆլորես» Աճուրդի Տուն ՍՊԸ-ի (այսուհետ՝ Կազմակերպիչ) կողմից «Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) կազմակերպած, «ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ» ՓԲԸ-ին գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտի աճուրդային վաճառքը, նշված մեկնարկային գնից.

- ՀՀ, ք. Երևան, Կենտրոն, Հրազդանի կիրճ, թիվ 4/1  հասցեում գտնվող 58429.4 ք.մ. մակերեսով տարածք, 28.0 ք.մ. մակերեսով տոմսարկղեր, 23.0 ք.մ. մակերեսով առևտրի սրահ, 93.0 ք.մ. մակերեսով սրճարան, 41.3 ք.մ. մակերեսով ծածկ և 9.238832 հա մակերեսով հողամաս (հողամասի կադաստրային արժեքը վճարված չէ):  Լոտի մեկնարկային գինը` 4943175503.25 ՀՀ դրամ: Բացի լոտի գնման գնի վճարման պարտավորությունից, գնորդին է անցնում նաև հողամասի 1522189969 ՀՀ դրամ կամ այն վճարման օրվա դրությամբ սահմանված այլ կադաստրային արժեքի վճարման պարտավորությունը:

     Լոտի նկատմամբ սահմանափակումները՝ գույքը գրավադրված է:

Աճուրդի փուլերը հոլանդական (գնի նվազեցման) եղանակով` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 28.10.2019թ.-ին, ժ. 12:00-ին, այնուհետև՝ յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին: Աճուրդի ավարտը՝ 01.05.2020թ.-ին:

Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է  գույքի ընթացիկ մեկնարկային գնի 0.9%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Ֆլորես» ԱՏ ՍՊԸ-ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, կամ բանկային հաշվինԱմերիաբանկ» ՓԲԸ-ում 1570005285290100 հաշվեհամարին կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին): Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:

     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։

      Նախքան աճուրդի ավարտը լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը, կազմակերպիչը և բորսան որևէ պատասխանատվություն չեն կրում:

      Լոտը ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտի նախորդող օրը,  յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեով և ծանոթանալ լոտի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների ացնկացման կանոնակարգին կարող են ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար զանգահարել (011)564513 հեռախոսահամարով կամ այցելել www.borsa.am կայքերը: