info@llcbst.am
ք. Երևան, Սայաթ-Նովա 40, 82/31

Ծանուցում

դեկտեմբերի 27 2022

«Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում, վերջինս իրականացնելու է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) գրավի իրավունքով պատկանող՝ 268482880 ՀՀ դրամ ընդհանուր  արժողությամբ շարժական գույքերի, մասնավորապես՝ հաստոցների, սարքերի, սարքավորումների և այլ ապրանքանյութական արժեքների աճուրդը, ինչպես նաև՝ նույն հարթակում, Կազմակերպիչ «Բի Էս Թի» ՍՊԸ-ն իրականացնելու է ստորև նշված անշարժ գույքերի բաց աճուրդ։ Շարժական գույքը և ներկայացված առաջին տասը անվանում  անշարժ գույքը սակարկվելու են մեկ համալիրով, իսկ թվով տասնմեկերրորդ լոտը սակարկվելու է որպես առանձին միավոր։ Սակարկություններն իրականացվելու են համապատասխան փուլերով` մեկ «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև, յուրաքանչյուր յոթերրորդ օրը, «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով:

- Գեղարքունիքի մարզ, համայնք Շորժա, 19-րդ փողոց, 5 հասցեում գտնվող 0,05 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 7200000 ՀՀ դրամ:

- Գեղարքունիքի մարզ, համայնք Շորժա, 19-րդ փողոց, 4 հասցեում գտնվող 2 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 75360000 ՀՀ դրամ:

- Գեղարքունիքի մարզ, համայնք Շորժա, 19-րդ փողոց, 3 հասցեում գտնվող 0,1 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 4850000 ՀՀ դրամ:

- Գեղարքունիքի մարզ, համայնք Շորժա, 19-րդ փողոց, 2 հասցեում գտնվող 0,1 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 4850000 ՀՀ դրամ:

- Գեղարքունիքի մարզ, համայնք Շորժա, 19-րդ փողոց, 1 հասցեում գտնվող 0,1 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 4850000 ՀՀ դրամ:

- Գեղարքունիքի մարզ, համայնք Շորժա, 18 փողոց, 21 հասցեում գտնվող 1,96149 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 25400000 ՀՀ դրամ:

- Գեղարքունիքի մարզ, համայնք Շորժա հասցեում գտնվող 1,5 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 6500000 ՀՀ դրամ:

- Գեղարքունիքի մարզ, համայնք Շորժա հասցեում գտնվող 3,7 հա արոտավայր: Լոտի մեկնարկային գինը` 7100000 ՀՀ դրամ:

- Գեղարքունիքի մարզ, համայնք Շորժա, 18-րդ փողոց, 22 հասցեում գտնվող 106,38 քմ արդյունաբերական օբյեկտ, 89,25 քմ արդյունաբերական օբյեկտներ, 60,72 քմ հանք անցում, 56,62 քմ հանք անցում և 0,24334 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 59760000 ՀՀ դրամ:

- Գեղարքունիքի մարզ, համայնք Շորժա, 18-րդ փողոց, 23 հասցեում գտնվող 2092,49 քմ գլխավոր մասնաշենք, 193,54 քմ հանք անցում, 461,85 քմ հանքանյութի պահեստ, 12,41 քմ էլ-ենթակայան, 248,95 քմ արհեստանոց, 15,69 քմ շինություն, 29,88 քմ պահեստ, 40,53 քմ ենթակայանի շենք, 58,67 քմ արդյունաբերական օբյեկտ, 41,36 քմ հանք անցում, 98,85 քմ նավթամթերքի պահեստ, 7,86 քմ հանք անցում և 3,66365 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 4930000000 ՀՀ դրամ:

- Լոռու մարզ, համայնք Վանաձոր ք, Վարդանանց փողոց, 2-1 հասցեում գտնվող 498,2 քմ պահեստ, 1070,6 քմ պահեստ, 1057 քմ կարբիդի արտադրամաս, 2022,5 քմ կարբիդի պահեստ, 587 քմ պահեստ, 2343,5 քմ պահեստ, 695,8 քմ արտադրամաս, 1449,14 քմ տնտեսական մասնաշենք, 274,7 քմ ենթակայան, 31,7 քմ գետնահոր, 212 քմ ենթակայան, 31,7 քմ գետնահոր, 2072,1 քմ արտադրամաս, 62 քմ օժանդակ, 224 քմ բեռնաթափման հարթակ, 139 քմ կենցաղային մասնաշենք, 8,8 քմ արտադրամաս, 261,1 քմ արհեստանոց, 908,7 քմ արտադրամաս, 4176 քմ հարթակ, 440,8 քմ ծածկ, 120 քմ հարթակ, 684 քմ ծածկ, 2028 քմ ծածկ, 159,12 քմ ծածկ և 8,04724 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 850000000 ՀՀ դրամ:

Շարժական գույքի արժեքը ներառված է՝ Գեղարքունիքի մարզ, համայնք Շորժա, 18-րդ փողոց, 23 հասցեում գտնվող անշարժ գույքի մեկնարկային գնի մեջ։

Լոտերի նկատմամբ սահմանափակումներ՝ գույքերը գրավադրված են:

Աճուրդի առաջին փուլը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 09.01.2023թ.-ին, ժ. 12:00-ին։ Աճուրդի ավարտը՝ 0307.2023թ.-ին:

Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին), կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:

     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։

      Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:

      Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտի նախորդող օրը,  յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի և Բորսայի հետ: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։ Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների անցկացման կանոնակարգին, լոտերի ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին և Բորսային՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել  www.akson.am կայք: