llcbst@yahoo.com
ք. Երևան, Սայաթ-Նովա 40, 82/31

Ծանուցում

սեպտեմբերի 30 2025

«Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Արդշինբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտերն ըստ ներկայացված հերթականության`
- Կոտայքի մարզ, համայնք Նաիրի, գյուղ Զովունի, 4-րդ փողոց, 97 հասցեում գտնվող 275,34 ք․մ․ բնակելի տուն, 61,56 ք․մ․ ավտոտնակ, 17,2 ք․մ․ /34,4 խ․մ․/ պարիսպ և 0,07166 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 85800000 ՀՀ դրամ:
- Կոտայքի մարզ, համայնք Աբովյան, գյուղ Պտղնի, 3-րդ զանգված, 6-րդ թաղամաս, 25 հասցեում գտնվող 208,5 ք․մ․ այգետնակ, 21,9 ք․մ․ ավտոտնակ, 10,2 ք․մ․ կիսանկուղ, 4,2 ք․մ․ ցախանոց և 0,0686 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 34600000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Շենգավիթ, Շիրակի փողոց, 18 շենք, 25 հասցեում գտնվող 64,9 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 26120000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Ն․ Գոգոլի փողոց, 35 հասցեում գտնվող 167,6 ք․մ․ բնակելի տուն, 0,9 ք․մ․ /1,8 խ․մ․/ պարիսպ և 0,024652 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 44900000 ՀՀ դրամ:
- Շիրակի մարզ, համայնք Գյումրի ք․, Անդրանիկ Խաչատրյան փողոց, 15 հասցեում գտնվող 142,34 ք․մ․ բնակելի տուն, 102,07 ք․մ․ օժանդակ շինություն և 0,086279 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 27470000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Շենգավիթ, Աէրացիայի փողոց, 2/6 շենք, 24 հասցեում գտնվող 92,33 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 30870000 ՀՀ դրամ:
- Արմավիրի մարզ, համայնք Արմավիր, Արմավիր ք․, Սահմանապահների փողոց, 2-րդ նրբանցք, 27 հասցեում գտնվող 219,1 ք․մ․ բնակելի տուն, 7,7 ք․մ․ զուգարան, 10,9 ք․մ․ ծածկ և 0,042668 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 26520000 ՀՀ դրամ:
- Սյունիքի մարզ, համայնք Գորիս, Գորիս ք․, Գորիս-գյուղ փողոց, 31/1 հասցեում գտնվող 132,1 ք.մ. բնակելի տուն և 0.0303 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 13820000 ՀՀ դրամ:
- Արմավիրի մարզ, համայնք Փարաքար, գյուղ Մերձավան, Երևանյան խճուղի, 63 շենք, 10 հասցեում գտնվող 47,5 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 18220000 ՀՀ դրամ:
- Կոտայքի մարզ, համայնք Հրազդան, Հրազդան ք․, Միկրոշրջան թաղամաս, 313 շենք, 36 հասցեում գտնվող 64,64 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 10900000 ՀՀ դրամ:
- Արագածոտնի մարզ, համայնք Աշտարակ, գյուղ Օշական, Ամատունու փողոց, 2-րդ փակուղի, 13 հասցեում գտնվող 121,5 ք.մ. բնակելի տուն, 17,6 ք․մ․ մառան, 12,4 ք․մ․ ցախանոց, 12,9 ք․մ․ անասնաշենք, 5,6 ք․մ․ /12,3 խ․մ․/ պարիսպ և 0,1356 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 32780000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Աջափնյակ, Նորաշեն 36 շենք, 119 հասցեում գտնվող 78,4 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 27600000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Նոր Նորք, Միկոյան փողոց, 25 շենք, 31 հասցեում գտնվող 48,01 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 25640000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Նոր Նորք, Մոլդովական փողոց, 60 շենք, 52 հասցեում գտնվող 75,32 ք.մ. բնակարան և 3,72 ք․մ․ ինքնակամ շինություն: Լոտի մեկնարկային գինը` 24590000 ՀՀ դրամ:
- Շիրակի մարզ, համայնք Գյումրի ք․, Ռուսթավելու փողոց, 14 հասցեում գտնվող 113,96 ք.մ. բնակելի տուն, 1,75 ք․մ․ /4,2 խ․մ․/ պարիսպ և 0,010182 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 29170000 ՀՀ դրամ:
- Արագածոտնի մարզ, համայնք Աշտարակ, Աշտարակ ք․, Ն․ Աշտարակեցու փողոց, 88 շենք, 33 հասցեում գտնվող 67,3 ք․մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 20500000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Նոր-Նորք, Գալշոյան փողոց, 34 շենք, 26 հասցեում գտնվող 73,3 ք․մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 27030000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Շենգավիթ, Ա․ Չեխովի փողոց, 10 շենք, 184 հասցեում գտնվող 65,8 ք․մ. նկուղ: Լոտի մեկնարկային գինը` 33400000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Ավան, Դուրյան թաղամաս, 43 շենք, 34 հասցեում գտնվող 85,06 ք․մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 39700000 ՀՀ դրամ:
- Տավուշի մարզ, համայնք Նոյեմբերյան, քաղաք Նոյեմբերյան, 26 Կոմիսարների փողոց, 3/1 հասցեում գտնվող 353.86 ք.մ. բնակելի տուն, 80.7 ք.մ. ավտոտնակ, 49.5 ք.մ. անասնաշենք, 8.91 ք.մ. սանհանգույց և 0.246 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 31430000 ՀՀ դրամ:
- Գեղարքունիքի մարզ, համայնք Սևան, Սևան ք․, Նաիրյան փողոց, 150 շենք, 13 հասցեում գտնվող 71,24 ք․մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 20300000 ՀՀ դրամ:
- Արարատի մարզ, համայնք Արարատ ք․, Շահումյան փողոց, 59 շենք, 13 հասցեում գտնվող 75,2 ք․մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 18720000 ՀՀ դրամ:
     Լոտերի նկատմամբ սահմանափակումները՝ գույքերը գրավադրված են:
     Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 16.10.2025թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 14.11.2025թ.-ին: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին) կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական: 
     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։ 
      Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:
      Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտի նախորդող օրը,  յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի և Բորսայի հետ: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։ Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով:Աճուրդների անցկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.borsa.am կայքը: