info@llcbst.am
ք. Երևան, Սայաթ-Նովա 40, 82/31

Ծանուցում

դեկտեմբերի 18 2018

«Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) «Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով:  Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Արդշինբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) օտարման իրավունքով պատկանող հետևյալ լոտերը`

- ՀՀ, Տավուշի մարզ, համայնք Դիլիջան, Հակոբջանյան փողոց, թիվ 24/1 հասցեում գտնվող 256 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 9.6 ք.մ. մակերեսով սանհանգույց և 0.0567 հա մակերեսով հողամաս:  Լոտի մեկնարկային գինը` 21000000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, Կենտրոն համայնք, Քաջազնունու փողոց, 11 շենք, թիվ 40 հասցեում գտնվող 81,1 ք.մ. մակերեսով բնակարան:  Լոտի մեկնարկային գինը` 36980000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Շիրակի մարզ, համայնք Գյումրի, Օ. Կոշևոյ փողոց, թիվ 5/1 հասցեում գտնվող 124,39 ք.մ. մակերեսով բնակելի տուն և 0.026171 հա մակերեսով հողամաս:  Լոտի մեկնարկային գինը` 18140000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Արարատի մարզ, համայնք Արարատ, Արարատյան զանգված, 11 շենք, թիվ 7 հասցեում գտնվող 90,9 ք.մ. մակերեսով բնակարան:  Լոտի մեկնարկային գինը` 9460000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, Նոր-Նորք համայնք, Բաղյան փողոց, 1-ին նրբանցք, 6 շենք, թիվ 3 հասցեում գտնվող 79,5 ք.մ. մակերեսով բնակարան:  Լոտի մեկնարկային գինը` 21480000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Հրազդան, Շահումյան փողոց, թիվ 220 հասցեում գտնվող 348.4 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 28.12 ք.մ. մակերեսով ավտոտնակ, 61.02 ք.մ մակերեսով խորդանոց և 0.178 հա մակերեսով հողամաս:  Լոտի մեկնարկային գինը` 21920000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, Նորք-Մարաշ համայնք, Նորքի 7-րդ փողոց, թիվ 186/2 հասցեում գտնվող 666.5 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 44.3 ք.մ. մակերեսով ավտոտնակ /47.8 ք.մ. արտաքին/ և 0.2305 հա մակերեսով հողամաս:  Լոտի մեկնարկային գինը` 193230000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա համայնք, Կուրղինյան փողոց, 5 շենք, թիվ 8 հասցեում գտնվող 53.92 ք.մ. մակերեսով բնակարան:  Լոտի մեկնարկային գինը` 12420000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ համայնք, Նիզամի փողոց, 28 շենք, թիվ 21 հասցեում գտնվող 74.6 ք.մ. մակերեսով բնակարան:  Լոտի մեկնարկային գինը` 21740000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, Նուբարաշեն համայնք, Նուբարաշենի 6-րդ փողոց, թիվ 1/2 հասցեում գտնվող 57.5 ք.մ. մակերեսով խանութ և 0.00622 հա մակերեսով հողամաս:  Լոտի մեկնարկային գինը` 10220000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ համայնք, Ներքին Չարբախ 5 փողոց, թիվ 18 հասցեում գտնվող 104.8 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 7.19 ք.մ. մակերեսով սանհանգույց, 2.08 ք.մ մակերեսով հավանոց, 4.6 ք.մ. մակերեսով կաթսայատուն, 26.1 ք.մ. մակերեսով ծածկ, 10.1 ք.մ. մակերեսով ծածկ և 0.06384 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 18860000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, Աջափնյակ, Մարգարյան փողոց, 43 շենք, թիվ 59 հասցեում գտնվող 36.8 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 11480000 ՀՀ դրամ:

     Լոտերի նկատմամբ սահմանափակումները՝ գույքերը գրավադրված են:

     Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 08.01.2019թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 07.02.2019թ.-ին: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին): Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:

     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։

      Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:

      Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտը,  յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների ացնկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.akson.am  կայք: