info@llcbst.am
ք. Երևան, Սայաթ-Նովա 40, 82/31

Ծանուցում

մարտի 15 2023

«Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) «Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Արդշինբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտերը.

- Արմավիրի մարզ, համայնք Պտղունք, Անդրանիկի փողոց, 18 հասցեում գտնվող 213.8 ք.մ. բնակելի տուն, 1.8 ք.մ. զուգարան, 2 ք.մ. զուգարան, 16.6 ք.մ. թռչնանոց, 3.6 ք.մ. կաթսայատուն, 3.8 ք.մ. ծածկ, 9.6 ք.մ. /17.3 խ.մ./ պարիսպ, 22.5 ք.մ. ծածկ և 0.0798 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 37300000 ՀՀ դրամ:

- Վայոց ձորի մարզ, համայնք Եղեգնաձոր ք․, Անդրանիկի փողոց, 19 շենք, 2 հասցեում գտնվող 42,6 ք.մ. բնակարան։ Լոտի մեկնարկային գինը` 7670000 ՀՀ դրամ:

- Գեղարքունիքի մարզ, համայնք Գավառ, Գավառ ք․, Ազատության փողոց, 35 շենք, 24  հասցեում գտնվող 75,7 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 6060000 ՀՀ դրամ:

- ք․ Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Ռուբինյանց փողոց, 4ա շենք, 39 հասցեում գտնվող 50,4 ք․մ․ բնակարան և 1,8 ք․մ․ ինքնակամ շինություն: Լոտի մեկնարկային գինը` 24060000 ՀՀ դրամ:

- ք․ Երևան, Աջափնյակ, Շինարարների փողոց, 10 շենք, 5 հասցեում գտնվող 26,6 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 16000000 ՀՀ դրամ:

- Լոռու մարզ, համայնք Ստեփանավան, Ստեփանավան ք․, Մատրոսովի փողոց, 8 հասցեում գտնվող 230,3 ք.մ. բնակելի տուն, 8,1 ք․մ․ սանհանգույց, 17,12 ք․մ․ անասնաշենք, 4,8 ք․մ․ /7,9 խ․մ․/ պարիսպ և 0,0605 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 22500000 ՀՀ դրամ:

- ք. Երևան, Աջափնյակ, Հ. Մարգարյան փողոց, 1-ին նրբանցք, 8 շենք, 40 հասցեում գտնվող 45.1 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 24400000 ՀՀ դրամ:

     Լոտերի նկատմամբ սահմանափակումները՝ գույքերը գրավադրված են:

     Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 31.03.2023թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 01.05.2023թ.-ին: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին) կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:

     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։

      Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:

      Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտի նախորդող օրը,  յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի և Բորսայի հետ: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։ Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների անցկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել  www.akson.am կայքը: