info@llcbst.am
ք. Երևան, Սայաթ-Նովա 40, 82/31

Ծանուցում

սեպտեմբերի 17 2019

«ԲիԷսԹի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) «Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով:  Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Արդշինբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտերն ըստ ներկայացված հերթականության`

- ՀՀ, Արմավիրի մարզ, Վաղարշապատ համայնք, Վազգեն Սարգսյան փողոց, թիվ 43/1 հասցեում գտնվող 347,6 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 3,4 ք.մ. մակերեսով կաթսայատուն, 11,5 ք.մ. մակերեսով թոնրատուն և 0.048 հա մակերեսով հողամաս:  Լոտի մեկնարկային գինը` 32110000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա համայնք, Օհանովի փողոց, 68 շենք, թիվ 1 հասցեում գտնվող 53,7 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 14870000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Լոռու մարզ, Ստեփանավան համայնք, Սասունցի Դավիթ փողոց, թիվ 41 հասցեում գտնվող 210.9 ք.մ. մակերեսով բնակելի տուն և 0.0603 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 8800000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, Դավթաշեն համայնք, 2-րդ թաղամաս, 14 շենք, թիվ 29 հասցեում գտնվող 96 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 26670000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Արմավիրի մարզ, Վաղարշապատ համայնք, Ծ. Իսակովի փողոց, թիվ 41 հասցեում գտնվող 499,4 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 2.3 ք.մ. մակերեսով կաթսայատուն, 9,2 ք.մ. մակերեսով պահեստ,  5,9 ք.մ. /10,6խ.մ./ մակերեսով պարիսպ և 0.0504 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 52730000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, Կենտրոն թաղամաս, 18 շենք, թիվ 25 հասցեում գտնվող 92,05 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 9790000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Շիրակի մարզ, Գյումրի համայնք, Գ. Նժդեհի փողոց, 14 շենք, թիվ 41-42 հասցեում գտնվող 86,67 ք.մ. մակերեսով բնակարան և 4.31 ք.մ. մակերեսով ինքնակամ աստիճաններ: Լոտի մեկնարկային գինը` 13670000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Կոտայքի մարզ, Աբովյան համայնք, 4-րդ միկրոշրջան, 34 շենք, թիվ 5 հասցեում գտնվող 40,29 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 6870000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, Դավթաշեն համայնք, 1-ին թաղամաս, 3 շենք, թիվ 34 հասցեում գտնվող 104,1 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 29580000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Շիրակի մարզ, համայնք, Գյումրի Մերկուրովի փողոց, թիվ 35 հասցեում գտնվող 101.02 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 59.44 ք.մ. մակերեսով ավտոտնակ, 8.26 ք.մ. /14.04 խ.մ./ մակերեսով պարիսպ և 0.05445 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 26050000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Գեղարքունիքի մարզ, համայնք Վարդենիս, Մ. Բաղրամյան փողոց, թիվ 105 հասցեում գտնվող 298.6 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 28.3 ք.մ. մակերեսով կաթսայատուն, 26.4 ք.մ. մակերեսով ավտոտնակ, 38.4 ք.մ. մակերեսով խոհանոց, 31.18 ք.մ. մակերեսով անասնաշենք, 121.8 ք.մ. մակերեսով ծածկ և 0.2621 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 37910000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Քասախ, Կենտրոնական թաղամաս, 7-րդ փողոց, թիվ 9 հասցեում գտնվող 373.3 ք.մ. մակերեսով բնակելի տուն և 0.0589 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 41350000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Բյուրեղավան, Սարալանջ 2 թաղամաս, 4 փողոց, թիվ 19 հասցեում գտնվող 95.21 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 45.83 ք.մ. մակերեսով տնտեսական շինություն, 1.35 ք.մ. մակերեսով  զուգարան, 1.1 ք.մ. /1.65 խ.մ./ մակերեսով պարիսպ և 0.063935 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 10650000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Արմավիրի մարզ, համայնք Վաղարշապատ, Արագածի 2-րդ զանգված, թիվ 171 հասցեում գտնվող 50.9 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 1.6 ք.մ. /2.9 խ.մ./ մակերեսով պարիսպ և 0.0443 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 8130000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Արմավիրի մարզ, համայնք Վաղարշապատ, Զվարթնոց թաղամաս, Մայիսյան փողոց, թիվ 19/1 հասցեում գտնվող 237.9 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 2.7 ք.մ. մակերեսով զուգարան, 1.5 ք.մ. /3 խ.մ./ մակերեսով պարիսպ և 0.0525 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 24500000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Շիրակի մարզ, համայնք Գյումրի, Ֆուրմանովի փողոց, թիվ 73 հասցեում գտնվող 104 ք.մ. մակերեսով բնակելի տուն և 0.011645 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 11920000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Շիրակի մարզ, համայնք Գյումրի, Չեխովի փողոց, թիվ 14 հասցեում գտնվող 575.33 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 111.71 ք.մ. մակերեսով օժանդակ շինություն, 9.69 ք.մ. /21.81 խ.մ./ մակերեսով պարիսպ և 0.09306 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 49800000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Արմավիրի մարզ, համայնք Վաղարշապատ, Աբովյան փողոց, թիվ 21 հասցեում գտնվող 100 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 8.4 ք.մ. մակերեսով մառան, 8.8 ք.մ. մակերեսով ծածկ, 1 ք.մ. /2.2 խ.մ./ մակերեսով  պարիսպ և 0.022 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 17560000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Արմավիրի մարզ, համայնք Արմավիր, Գայի փողոց,  թիվ 8 հասցեում գտնվող 200.6 ք.մ. մակերեսով բնակելի տուն և  0.06 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 14880000 ՀՀ դրամ:

     Լոտերի նկատմամբ սահմանափակումները՝ գույքերը գրավադրված են:

     Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 03.10.2019թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 08.11.2019թ.-ին: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին) կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:

     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։

      Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:

      Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտը,  յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների ացնկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.akson.am կայք: