info@llcbst.am
ք. Երևան, Սայաթ-Նովա 40, 82/31

Հայտարարություն

դեկտեմբերի 24 2019

Ի փոփոխություն «Իրատես » թերթի 11-14.10.2019թ., N  (986) համարի  6-րդ էջում տպագրված «Բի Էս Թի» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «Հրապարակային ծանուցման»՝ տեղեկացնում ենք, որ շարունակվելու է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտերի աճուրդային վաճառքը.

- ՀՀ, ք. Երևան, Կենտրոն, Արգիշտի փող., 15 շենք, թիվ 85 հասցեում գտնվող 63.13 ք.մ. մակերեսով տարածք, 0.06099 հա հողամասի և շենքի 1073.5 ք.մ. ընդհանուր օգտագործման տարածքների  63/6770 բաժնեմաս: Լոտի մեկնարկային գինը` 30302400 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, Կենտրոն, Արգիշտի փող., 15 շենք, թիվ 89 հասցեում գտնվող 55.34 ք.մ. մակերեսով տարածք, 0.06099 հա հողամասի և շենքի 1073.5 ք.մ. ընդհանուր օգտագործման տարածքների  55/6770 բաժնեմաս: Լոտի մեկնարկային գինը` 26563200 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, Կենտրոն, Արգիշտի փող., 15 շենք, թիվ 90 հասցեում գտնվող 41.79 ք.մ. մակերեսով տարածք, 0.06099 հա հողամասի և շենքի 1073.5 ք.մ. ընդհանուր օգտագործման տարածքների  42/6770 բաժնեմաս: Լոտի մեկնարկային գինը` 20059200 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, Կենտրոն, Արգիշտի փող., 15 շենք, թիվ 91 հասցեում գտնվող 49.78 ք.մ. մակերեսով տարածք, 0.06099 հա հողամասի և շենքի 1073.5 ք.մ. ընդհանուր օգտագործման տարածքների  50/6770 բաժնեմաս: Լոտի մեկնարկային գինը` 23894400 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, Կենտրոն, Արգիշտի փող., 15 շենք, թիվ 92 հասցեում գտնվող 80.02 ք.մ. մակերեսով տարածք, 0.06099 հա հողամասի և շենքի 1073.5 ք.մ. ընդհանուր օգտագործման տարածքների  80/6770 բաժնեմաս: Լոտի մեկնարկային գինը` 38409600 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, Կենտրոն, Արգիշտի փող., 17 շենք, թիվ 66 հասցեում գտնվող 303 ք.մ. մակերեսով շինություն, 0.0445 հա հողամասի և շենքի 1301.1 ք.մ. ընդհանուր օգտագործման տարածքների  3030/46924 բաժնեմաս: Լոտի մեկնարկային գինը` 145440000 ՀՀ դրամ:

Լոտերի նկատմամբ սահմանափակումները՝ գույքերը գրավադրված են:

     Աճուրդի փուլերը` հոլանդական եղանակով, ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 30.12.2019թ.-ին, ժ. 12:00-ին, այնուհետև հոլանդական եղանակով կայացվող աճուրդի յուրաքանչյուր հերթական փուլը կանցկացվի յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օրը, նույն վայրում, նույն ժամին: Աճուրդի ավարտը՝ 01.07.2020թ: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «ԲիԷսԹի» ՍՊԸ-ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին): Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:

     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։ Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտը,  յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների ացնկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել  www.akson.am կայք: