info@llcbst.am
ք. Երևան, Սայաթ-Նովա 40, 82/31

Ծանուցում

մայիսի 3 2022

«Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) «Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում իրականացնելու է բաց աճուրդ` հոլանդական եղանակով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտերը.

- Շիրակի մարզ, համայնք Գյումրի ք․, Տիմիրյազևի փողոց, 1 հասցեում գտնվող 166,96 ք.մ. սպասարկման օբյեկտ, 307,93 քմ պահեստ, 561,61 քմ սպասարկման օբյեկտ և 0,075191 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 112600000 ՀՀ դրամ:

- Շիրակի մարզ, համայնք Գյումրի ք, ՄԽորենացի փողոց, 29 հասցեում գտնվող 710,15 ք.մ. խանութ, 4,34 քմ կաթսայատուն և 0,31 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 93800000 ՀՀ դրամ:

- Շիրակի մարզ, համայնք Գյումրի ք, ՄԽորենացու փողոց, 29/16 հասցեում գտնվող 0,052762 հա հողամաս։ Առկա է ինքնակամ կիսակառույց 399,7 քմ մակերեսով (սպասարկման օբյեկտ) ավարտվածության աստիճանը՝ անավարտ: Լոտի մեկնարկային գինը` 21100000 ՀՀ դրամ:

- Շիրակի մարզ, համայնք Գյումրի ք, ՎՍարգսյան փողոց, 1-ին թաղամաս, 48 հասցեում գտնվող 343,3 ք.մ. բնակելի տուն, 30,4 քմ /60,8 խմ/ պարիսպ և 0,1515 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 70300000 ՀՀ դրամ:

Լոտերի նկատմամբ սահմանափակումները՝ գույքերը գրավադրված են:

     Աճուրդի փուլերը` հոլանդական եղանակով, ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 19.05.2022թ.-ին, ժ. 12:00-ին, այնուհետև հոլանդական եղանակով կայացվող աճուրդի յուրաքանչյուր հերթական փուլը կանցկացվի յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օրը, նույն վայրում, նույն ժամին: Աճուրդի ավարտը՝ 30.12.2022թ: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «ԲիԷսԹի» ՍՊԸ-ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին): Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:

     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։

      Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտը,  յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների ացնկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.akson.am կայքը: