info@llcbst.am
ք. Երևան, Սայաթ-Նովա 40, 82/31

Ծանուցում

մարտի 26 2019

«Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) «Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով:  Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Արդշինբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտերը`

- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Եղվարդ, Գայի փողոց, թիվ 4 հասցեում գտնվող 269.8 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 2.3 ք.մ. մակերեսով կաթսայատուն, 5.7ք.մ. մակերեսով սանհանգույց, 24.1 ք.մ. մակերեսով անասնաշենք, 42.2 ք.մ. մակերեսով մառան, 23 ք.մ. մակերեսով ծածկոց, 7.4 ք.մ., 11.1 խ.մ. մակերեսով պարիսպ և 0.133 հա մակերեսով հողամաս:  Լոտի մեկնարկային գինը` 26540000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Սյունիքի մարզ, համայնք Գորիս, Զ. Անդրանիկի փողոց, թիվ 29 հասցեում գտնվող 346.7 ք.մ. մակերեսով բնակելի տուն և 0.0673 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 21080000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Արմավիրի մարզ, Վաղարշապատ համայնք, Ծ Իսակովի փողոց, թիվ 41 հասցեում գտնվող 499.4 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 2.3 ք.մ. մակերեսով կաթսայատուն, 9.2 ք.մ. մակերեսով պահեստ, 5.9 ք.մ., 10.6 խ. մ. մակերեսով պարիսպ և 0.0504 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 55730000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, Էրեբունի համայնք, Ազատամարտիկների պողոտա, 2 նրբանցք, թիվ 9 հասցեում գտնվող 137.4 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 17.2 ք.մ. մակերեսով խորդանոց և 0.042396 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 34520000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, Արաբկիր համայնք, Ադոնցի փողոց, 25 շենք, թիվ 2 հասցեում գտնվող 38.8 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 15990000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Արմավիրի մարզ, համայնք Մեծամոր, 8բ2 շենք, թիվ 36 հասցեում գտնվող 68 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 5840000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, Աջափնյակ, Սիլիկյան թաղամաս, 2-րդ փողոց, թիվ 2/8 հասցեում գտնվող 368.64 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 192.04 ք.մ. մակերեսով օժանդակ շինություն, 19.13 ք.մ. մակերեսով լողավազան, 59.86ք.մ. /152.7 խ.մ./ մակերեսով պարիսպ և 0.437587 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 164280000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Արագածոտնի մարզ, համայնք Աշտարակ, Ս. Շահազիզի փողոց, թիվ 77 հասցեում գտնվող 322 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 3.3 ք.մ. /5.5 խ.մ., 16.35 գծ.մ/ մակերեսով պարիսպ, 148.3 ք.մ. մակերեսով ինքնակամ բնակելի տուն /որից 70.6 ք.մ. բաց պատշգամբ/, 3.4 ք.մ. մակերեսով ինքնակամ թռչնանոց  և 0.064 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 45400000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Լոռու մարզ, համայնք Ստեփանավան, Անդրանիկի 1 փակուղի, թիվ 5 հասցեում գտնվող 125.6 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 19.8 ք.մ. մակերեսով գոմ և 0.0707 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 18370000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ համայնք, Բագրատունյաց պողոտա, 15 շենք, թիվ 19 հասցեում գտնվող 107.3 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 38920000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, Արաբկիր համայնք, Օրբելի փողոց, 33 շենք, թիվ 44 հասցեում գտնվող 62 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 23560000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Լոռու մարզ, համայնք Վանաձոր, Տարոն-2 ՔՇՀ-7, 12 շենք, թիվ 10 հասցեում գտնվող 63.86 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 5640000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ համայնք, Մայիսի 9 փողոց, թիվ 33 հասցեում գտնվող 183.9 ք.մ. մակերեսով բնակելի տուն և 0.02959 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 36320000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ համայնք, Շիրակի փողոց, 21 շենք, թիվ 18 հասցեում գտնվող 77.59 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 18160000 ՀՀ դրամ:

     Լոտերի նկատմամբ սահմանափակումները՝ գույքերը գրավադրված են:

     Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 11.04.2019թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 17.05.2019թ.-ին: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին): Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:

     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։

      Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:

      Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտը,  յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների ացնկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.akson.am կայք: