info@llcbst.am
ք. Երևան, Սայաթ-Նովա 40, 82/31

Ծանուցում

ապրիլի 12 2019

«Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) «Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով:  Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Արդշինբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտերը`

- ՀՀ, Շիրակի մարզ, համայնք Գյումրի, Մսի կոմբինատ, 10 շենք, թիվ 42 հասցեում գտնվող 65.46 ք.մ. մակերեսով բնակարան:  Լոտի մեկնարկային գինը` 7100000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Արմավիրի մարզ, համայնք Վաղարշապատ, Արագած զանգված, 14 շենք, թիվ 16 հասցեում գտնվող 50.3 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 9070000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Աբովյան, Ինտերնացիոնալ փողոց, 3 շենք, թիվ 10 հասցեում գտնվող 30.61 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 6120000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Արագածոտնի մարզ, համայնք Ապարան, Ս. Դավթի փողոց, թիվ 14 հասցեում գտնվող 236.98 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 54 ք.մ. մակերեսով անասնաշենք, 43.22 ք.մ. մակերեսով ավտոտնակ և 0.1 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 22400000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Շիրակի մարզ, համայնք Գյումրի, Տրդ. Ճարտարապետի փողոց, 17 շենք, թիվ 1 հասցեում գտնվող 48.4 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 8070000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Շիրակի մարզ, համայնք Գյումրի, Մ. Ավետիսյան փողոց, 15 շենք, թիվ 16 հասցեում գտնվող 60.74 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 9870000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, Աջափնյակ համայնք, Մարգարյան փողոց, 45 շենք, թիվ 87 հասցեում գտնվող 65.9 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 21780000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Արարատի մարզ, համայնք Արարատ, Աբովյան փողոց, 1-ին նրբանցք, թիվ 2 հասցեում գտնվող 265.6 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 122.3 ք.մ.  և 35.9 ք.մ.  մակերեսներով շինություններ, 20.5 ք.մ., 41.3 ք.մ., 17.6 ք.մ., 30.3 ք.մ. մակերեսներով շվաքարաններ, 12.4 ք.մ./24.8 խ.մ./ մակերեսով պարիսպ  և 0.076 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 27800000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Շիրակի մարզ, համայնք Արթիկ, Լմբատ-2 թաղամաս, 036 շենք, թիվ 6 հասցեում գտնվող 81.4 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 8130000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Շիրակի մարզ, համայնք Արթիկ, Պռոշյան փողոց, թիվ 33 հասցեում գտնվող 191.09 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 32.24 ք.մ. մակերեսով անասնաշենք, 21 ք.մ. մակերեսով հացատուն, 19.52 ք.մ. մակերեսով շվաքարան և 0.06563 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 18720000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, Նոր-Նորք, Հովհաննիսյան փողոց, 8/1 շենք, թիվ 9 հասցեում գտնվող 77.7 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 19690000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Արագածոտնի մարզ, Աշտարակ համայնք, Մուղնի 6-րդ թաղամաս, թիվ 105 հասցեում գտնվող 143.5 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 0.1093 հա մակերեսով հողամաս, (գույքի կազմում առկա է ինքնակամ խարխուլ շինություն 27.1 ք.մ. և ծածկոց 8.7 ք.մ., որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 35.8 ք.մ. հանդիսանում է կառուցապատողի իրավունքը): Լոտի մեկնարկային գինը` 17820000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Արագածոտնի մարզ, Աշտարակ համայնք, Պռոշյան փողոց, 24 շենք, թիվ 17 հասցեում գտնվող 52.6 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 11360000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Հրազդան, Կենտրոն թաղամաս, 40 շենք, թիվ 6 հասցեում գտնվող 76.33 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 8480000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Հրազդան, Շահումյան փողոց, թիվ 129 հասցեում գտնվող 201.67 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 7.2 ք.մ. մակերեսով կաթսայատուն և 0.038 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 17430000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Լոռու մարզ, համայնք Սպիտակ, Շահումյան փողոց, թիվ 7/2 հասցեում գտնվող 190.8 ք.մ. մակերեսով բնակելի տուն և 0.03845 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 21336000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Սյունիքի մարզ, համայնք Սիսիան, Իսրայել-Օրի փողոց, 5 շենք, թիվ 16 հասցեում գտնվող 68.86 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 7800000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Սյունիքի մարզ, համայնք Գորիս, Քրիստափորի թիվ 41 հասցեում գտնվող 231.9 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 25.6 ք.մ. մակերեսով ավտոտնակ և 0.0935 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 19680000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Շիրակի մարզ, համայնք Արթիկ, Տերյան փողոց, թիվ 16 հասցեում գտնվող 153.1 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 13.4 ք.մ. մակերեսով պահեստ, 19.4 ք.մ./35 խ.մ./ մակերեսով պարիսպ  և 0.0283 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 12120000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, Աջափնյակ, 16 թաղամաս, 25 շենք, թիվ 35 հասցեում գտնվող 79.8 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 16880000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Տիգրանյան փողոց, 3 շենք, թիվ 67 հասցեում գտնվող 94.3 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 24400000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, Աջափնյակ, Շինարարների փողոց, 15/2 շենք, թիվ 118 հասցեում 84.6 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 21830000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, Աջափնյակ, Սիսակյան փողոց, 16 շենք, թիվ 130 հասցեում գտնվող 60.4 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 18960000 ՀՀ դրամ:

     Լոտերի նկատմամբ սահմանափակումները՝ գույքերը գրավադրված են:

     Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 29.04.2019թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 03.06.2019թ.-ին: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին) կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:

     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։

      Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:

      Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտը,  յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների ացնկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.akson.am  կայք: