«Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) «Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Արդշինբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտերն ըստ ներկայացված հերթականության`
- ՀՀ, Գեղարքունիքի մարզ, համայնք Վարդենիս ք., Վ. Մանուկյան փողոց, 2-րդ փակուղի, թիվ 13 հասցեում գտնվող 110,5 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 43,47 ք.մ. մակերեսով մառան, 33,54 ք.մ. մակերեսով հացատուն, 16,5 ք.մ. մակերեսով ավտոտնակ և 0.1402 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 19220000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Հրազդան ք., Ռ. Միքայելյան փողոց, 2 շենք, թիվ 18 հասցեում գտնվող 90.23 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 13170000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Աբովյան ք., 2-րդ միկրոշրջան, 24 շենք, թիվ 9 հասցեում գտնվող 78,36 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 20030000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Աբովյան ք., Սևանի փողոց, 4/1 շենք, թիվ 100 հասցեում գտնվող 76,85 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 20900000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Շիրակի մարզ, համայնք Գյումրի ք., Անի թաղամաս, 5-րդ փողոց, 10բ շենք, թիվ 16 հասցեում գտնվող 64.2 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 10540000 ՀՀ դրամ:
Լոտերի նկատմամբ սահմանափակումները՝ գույքերը գրավադրված են:
Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 18.10.2021թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 18.11.2021թ.-ին: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին) կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։
Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:
Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների անցկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե: Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.akson.am կայքը:
© 2023 BST. ALL Rights Reserved.
Design and Development by ASTUDIO