info@llcbst.am
ք. Երևան, Սայաթ-Նովա 40, 82/31

Ծանուցում

հուլիսի 27 2021

«Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) «Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով:  Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Արդշինբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտերն ըստ ներկայացված հերթականության`

- ՀՀ, ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Գ. Շերամի փողոց, 27 շենք, թիվ 17 հասցեում գտնվող 72.5 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 37620000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Շիրակի մարզ, համայնք Արթիկ ք., Գ. Զոհրապի փողոց, թիվ 26/1 հասցեում գտնվող 221.2 ք.մ. մակերեսով բնակելի տուն և 0.0569 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 14660000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Սյունիքի մարզ, համայնք Կապան ք., Ազատամարտիկների փողոց, թիվ 9 հասցեում գտնվող 61.4 ք.մ. մակերեսով բնակելի տուն և 0.048 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 8580000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Արմավիրի մարզ, համայնք Վաղարշապատ ք., Ա. Թամանյան փողոց, թիվ 15 հասցեում գտնվող 131.4 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 21.1 ք.մ. մակերեսով ծածկած մուտք, 25.2 ք.մ. մակերեսով ավտոտնակ և 0.06 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 28790000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Արագածոտնի մարզ, համայնք Աշտարակ ք., Ա. Շահնազարյան փողոց, թիվ 21 հասցեում գտնվող 299.3 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 13 ք.մ. մակերեսով թռչնանոց, 3 ք.մ. /8.4 խ.մ./ մակերեսով պարիսպ և 0.083 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 42760000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, Աջափնյակ, Գ. Բաշինջաղյան փողոց, 2-րդ նրբանցք, 6 շենք, թիվ 21 հասցեում գտնվող 66.5 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 25740000 ՀՀ դրամ:

     Լոտերի նկատմամբ սահմանափակումները՝ գույքերը գրավադրված են:

     Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 12.08.2021թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝13.09.2021թ.-ին: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին) կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:

     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։

      Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:

      Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտը,  յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների անցկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել  www.akson.am կայքը: