info@llcbst.am
ք. Երևան, Սայաթ-Նովա 40, 82/31

Ծանուցում

օգոստոսի 16 2019

«ԲիԷսԹի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) «Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում իրականացնելու է բաց աճուրդ: Աճուրդի ընթացքում վաճառվելու են հետևյալ լոտերը՝

1.  ք. Երևան, Նուբարաշեն, Նուբարաշենի Զ 2-րդ թաղամաս, թիվ 8 հասցեում գտնվող 111 ք.մ. մակերեսով բնակելի տուն և 0.042 հա մակերեսով հողամաս:  Լոտի մեկնարկային գինը` 19700000 ՀՀ դրամ: Գույքը հանդիսանում է «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի գրավի առարկա և զբաղեցված է գրավատուների կողմից: ՀՀ քաղ. օր-ի 272-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն գույքի իրացումից հետո նոր սեփականատիրոջ պահանջով գրավատուն պարտավոր է  մեկ ամսում ազատել գույքը:

2. Կոտայքի մարզ, համայնք Աբովյան, Սևանի փողոց, 5գ շենք, թիվ 3 հասցեում գտնվող 71.7 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 13290000 ՀՀ դրամ: Գույքը գրավի իրավունքով պատկանում է  «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ին:

Լոտերի նկատմամբ սահմանափակումներ՝ գույքերը գրավադրված են:

        Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 02.09.2019թ.-ին, ժ.12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 30.12.2019թ.: Աճուրդի մասնակցության նախավճարը՝ լոտի ընթացիկ մեկնարկային գնի 1%, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «ԲիԷսԹի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին) կամ կազմակերպչի տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և մասնակցի վկայական: Աճուրդում հաղթող է ճանաչվում  անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը և աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվել է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։ Լոտերն ուսումնասիրելու համար անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև համապատասխան գույքերի աճուրդի ավարտին նախորդող օրը,  յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել լոտերի նշված հասցեներ և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների ացնկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք.Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.akson.am կայք: