info@llcbst.am
ք. Երևան, Սայաթ-Նովա 40, 82/31

Ծանուցում

հոկտեմբերի 24 2023

«ԲիԷսԹի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Արդշինբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտերն ըստ ներկայացված հերթականության`
- Սյունիքի մարզ, համայնք Կապան, Կապան ք․, Ձորք թաղամաս, 12 շենք, 36 հասցեում գտնվող 88,8 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 13560000 ՀՀ դրամ:
- Կոտայքի մարզ, համայնք Աբովյան ք․, Սևանի փողոց, 2/1 շենք, 72 հասցեում գտնվող 69,7 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 19500000 ՀՀ դրամ:
- Արարատի մարզ, համայնք Արտաշատ, Արտաշատ ք․, Պատկանյան փողոց, 62/2 շենք, 36 հասցեում գտնվող 59,7 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 18900000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Նոր-Նորք, Մոլդովական փողոց, 44 շենք, 21 հասցեում գտնվող 64,05 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 31760000 ՀՀ դրամ:
- Արարատի մարզ, համայնք Մասիս ք․, Նոր թաղամաս, 20 շենք, 43 հասցեում գտնվող 65,1 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 21200000 ՀՀ դրամ:
- Արարատի մարզ, համայնք Մասիս ք., Մասիս Կայարան, Գործարանային փողոց, 6/1 հասցեում գտնվող 59.5 ք.մ. խանութ և 0.004055 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 10950000 ՀՀ դրամ:
- Արարատի մարզ, համայնք Նոր Խարբերդ, 4-րդ փողոց, 27 հասցեում գտնվող 107,2 ք.մ. բնակելի տուն, 4,7 ք․մ․ կաթսայատուն, 46,8 ք․մ․ կիսակառույց, 18,1 ք․մ․ ծածկ և 0,1364 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 31300000 ՀՀ դրամ:
- Կոտայքի մարզ, համայնք Չարենցավան, Չարենցավան ք․, 9-րդ թաղամաս, 36 շենք, 18 հասցեում գտնվող 82,7 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 14300000 ՀՀ դրամ:
- Սյունիքի մարզ, համայնք Քաջարան, Քաջարան ք․, Վ․ Տերյան փողոց, 2 շենք, 13 հասցեում գտնվող 80,3 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 13820000 ՀՀ դրամ:
- Շիրակի մարզ, համայնք Գյումրի ք․, Չկալովի փողոց, 6/4 հասցեում գտնվող 265,4 ք.մ. բնակելի տուն, 156,14 ք․մ․ բնակելի տուն, 3,61 ք․մ․ /6,49 խ․մ․/ պարիսպ և 0,039595 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 55050000 ՀՀ դրամ:
- Սյունիքի մարզ, համայնք Գորիս, Գորիս ք․, Սարյան փողոց, 17 շենք, 2 հասցեում գտնվող 37 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 10480000 ՀՀ դրամ:
- Արագածոտնի մարզ, համայնք Թալին ք․, Մեխանիզատորների փողոց, 1-ին նրբանցք, թիվ 5 հասցեում գտնվող 201,38 ք.մ. բնակելի տուն, 32,38 ք․մ․ անասնաշենք, 31,74 ք․մ․ ավտոտնակ, 16,8 ք․մ․ օժանդակ շինություն և 0,0814 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 18740000 ՀՀ դրամ:
- Տավուշի մարզ, համայնք Իջևան ք․, Ղարագյոզյան փողոց, 48 շենք, 7 հասցեում գտնվող 61,6 ք.մ. բնակարան և 4,0 ք․մ․ ինքնակամ շինություն: Լոտի մեկնարկային գինը` 14900000 ՀՀ դրամ:
- Գեղարքունիքի մարզ, համայնք Մարտունի, Մարտունի ք․, Թումանյան փողոց, 3 շենք, 38 հասցեում գտնվող 44,8 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 10900000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Նոր-Նորք, Դ․Մալյան փողոց, 11 շենք, 32 հասցեում գտնվող 43,9 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 23700000 ՀՀ դրամ:
- Լոռու մարզ, համայնք Սպիտակ ք․, Քըրք Քըրքորյան փողոց, թիվ 190 հասցեում գտնվող 216,7 ք․մ․ բնակելի տուն և 0,1636 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 15700000 ՀՀ դրամ:
- Գեղարքունիքի մարզ, համայնք Սևան ք․, Գոմաձոր թաղամաս, Կոմիսարների փողոց, թիվ 46 հասցեում գտնվող 74,31 ք․մ․ բնակելի տուն, 5,37 ք․մ․ կաթսայատուն, 68,67 ք․մ․ խորդանոց-ավտոտնակ, 21,67 ք․մ․ անասնաշենք, 6,14 ք․մ․ աստիճաններ, 3,25 ք․մ․ /6,96 խ․մ․/ պարիսպ և 0,10831 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 12800000 ՀՀ դրամ:
- Արարատի մարզ, համայնք Մասիս, գյուղ Նոր Խարբերդ, Վարդաթիլի փողոց, 4/1 հասցեում գտնվող 124,5 ք․մ․ բնակելի տուն, 18,4 ք․մ․ ծածկ, 6,5 ք․մ․ ծածկ, 0,9 ք․մ․ /1,98 խ․մ․/ պարիսպ, 1,34 ք․մ․ /2,68 խ․մ․/ պարիսպ, 3,1 ք․մ․ ծածկ և 0,04209 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 21800000 ՀՀ դրամ:
- Կոտայքի մարզ, համայնք Աբովյան ք․, Սարալանջի փողոց, 22 շենք, 42 հասցեում գտնվող 75,65 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 23300000 ՀՀ դրամ:
- Արարատի մարզ, համայնք Մասիս ք․, 6-րդ թաղամաս, 2-րդ փողոց, 41 հասցեում գտնվող 101,15 ք․մ․ բնակելի տուն, 15,7 ք․մ․ /31,4 խ․մ․/ պարիսպ և 0,04038 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 27200000 ՀՀ դրամ:
- Արարատի մարզ, համայնք Մասիս, Մասիս ք․, 6-րդ թաղամասի 2-րդ փողոց, 38/1 հասցեում գտնվող 197,4 ք․մ․ բնակելի տուն և 0,0409 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 33380000 ՀՀ դրամ:
- Շիրակի մարզ, համայնք Գյումրի ք․, Ղարիբջանյան փողոց, 35 հասցեում գտնվող 212,45 ք․մ․ բնակելի տուն, 53,88 ք․մ․ ավտոտնակ և 0,0265 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 33960000 ՀՀ դրամ:
- ք. Երևան, Նոր-Նորք, Ֆ. Նանսենի փողոց, 6 շենք,  126 հասցեում գտնվող 62 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 28860000 ՀՀ դրամ:
- Կոտայքի մարզ, համայնք Գողթ, 3-րդ փողոց, 1-ին նրբանցք, 2/1 հասցեում գտնվող 354,26 ք․մ․ բնակելի տուն, 68,75 ք․մ․ անասնաշենք, 5,15 ք․մ․ կաթսայատուն, 35,08 ք․մ․ թոնրատուն, ծածկ, 11,33 ք․մ․ հարթակ և 0,38747 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 52400000 ՀՀ դրամ:
     Լոտերի նկատմամբ սահմանափակումները՝ գույքերը գրավադրված են:
     Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 09.11.2023թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 11.12.2023թ.-ին: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին) կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական: 
     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։ 
      Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:
      Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտի նախորդող օրը,  յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի և Բորսայի հետ: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։ Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների անցկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.borsa.am կայքը: