«Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) «Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Արդշինբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտերն ըստ ներկայացված հերթականության`
- ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ, Բագրատունյաց փողոց, 43 շենք, թիվ 39 հասցեում գտնվող 47.2 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 16400000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Արմավիրի մարզ, համայնք Վաղարշապատ ք., Ե. Չարենցի փողոց, 29 շենք, թիվ 6 հասցեում գտնվող 61.8 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 12600000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Շիրակի մարզ, համայնք Գյումրի ք., Տիմիրյազևի փողոց, թիվ 10/1 հասցեում գտնվող 269.84 ք.մ. մակերեսով բնակելի տուն և 0.033134 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 18320000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Սյունիքի մարզ, համայնք Կապան ք., Երկաթուղայինների փողոց, 1 շենք, թիվ 24 հասցեում գտնվող 74.6 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 10420000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Սյունիքի մարզ, համայնք Կապան ք., Բաղաբերդ թաղամաս, 15 շենք, թիվ 58 հասցեում գտնվող 74.1 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 9330000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Ս. Օհանովի փողոց, 58/1 շենք, թիվ 39 հասցեում գտնվող 60.33 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 33540000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Սյունիքի մարզ, համայնք Կապան ք., Շահումյան փողոց, 29 շենք, թիվ 11 հասցեում գտնվող 28.9 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 5400000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Ա.Բաբաջանյան փողոց, 167 շենք, թիվ 28 հասցեում գտնվող 78.5 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 23670000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Չարենցավան ք., 7-րդ թաղամաս, 4 շենք, թիվ 9 հասցեում գտնվող 53.9 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 6700000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Բյուրեղավան ք., Վ. Սարգսյան փողոց, 34 շենք, թիվ 56 հասցեում գտնվող 73.9 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 8700000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Հրազդան ք., Երևանյան փողոց, 12 շենք, թիվ 2 հասցեում գտնվող 50.28 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 5460000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Չարենցավան ք., 3-րդ զանգված, 2-րդ փողոց, 1-ին փակուղի, թիվ 3/1 հասցեում գտնվող 206.95 ք.մ. մակերեսով բնակելի տուն և 0.012 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 41330000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Լոռու մարզ, համայնք Գուգարք, Կոտեջային 8-րդ փողոց, թիվ 1/1 հասցեում գտնվող 189.65 ք.մ. մակերեսով բնակելի տան և 0.0127 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 17200000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Արմավիրի մարզ, համայնք Արմավիր, 26-րդ փողոց, թիվ 18 հասցեում գտնվող 224.4 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 114 ք.մ. մակերեսով խանութ (նպատակային նշանակությունը՝ հասարակական), 27.4 ք.մ. մակերեսով անասնաշենք, 21.1 ք.մ. մակերեսով թոնրատուն, 10 ք.մ. մակերեսով լոգարան, 22.5 ք.մ. մակերեսով ծածկ և 0.2 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 34480000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Արարատի մարզ, համայնք Վեդի ք., Ե. Չարենցի փողոց, թիվ 24 հասցեում գտնվող 270.65 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 20.9 ք.մ. մակերեսով ավտոտնակ, 2.75 ք.մ. մակերեսով զուգարան, 100.1 ք.մ. մակերեսով ծածկ, 6.7 ք.մ. / 10 խ.մ./ մակերեսով պարիսպ, 0.7 ք.մ. /1 խ.մ./ մակերեսով պարիսպ և 0.147 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 42850000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Նոր-Նորք, Ֆ. Նանսենի փողոց, 1-ին նրբանցք, 5 շենք, թիվ 51 հասցեում գտնվող 55.85 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 23270000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Շիրակի մարզ, համայնք Արթիկ ք., Բաղրամյան փողոց, թիվ 6/9 հասցեում գտնվող 87.9 ք.մ. մակերեսով ճաշարան: Լոտի մեկնարկային գինը` 13240000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Արմավիրի մարզ, համայնք Վաղարշապատ ք., Մաշտոցի փողոց, 85բ շենք, թիվ 20 հասցեում գտնվող 53.8 ք.մ. մակերեսով բնակարան և 5.9 ք.մ. մակերեսով ինքնակամ շինություն: Լոտի մեկնարկային գինը` 11000000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Լոռու մարզ, համայնք Ստեփանավան ք., 4-րդ միկրոշրջան, 5-րդ փողոց, թիվ 9 հասցեում գտնվող 257.29 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 47.84 ք.մ. մակերեսով անասնաշենք և 0.0605 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 18700000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Լոռու մարզ, համայնք Վանաձոր ք., Տարոն-4 թաղամաս, Մեքենաշինարարների փողոց, 52գ շենք, թիվ 8 հասցեում գտնվող 78.4 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 9300000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Արարատի մարզ, համայնք Գոռավան, Գ. Իշխանի փողոց, թիվ 11 հասցեում գտնվող 172.92 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 1.76 ք.մ. մակերեսով կաթսայատուն, 31.82 ք.մ. մակերեսով անասնաշենք, 44.55 ք.մ. մակերեսով մառան, 39.15 ք.մ. մակերեսով ավտոտնակ, 14.63 ք.մ. մակերեսով խոհանոց, 3.6 ք.մ. մակերեսով օժանդակ շինություն, 2.9 ք.մ. մակերեսով օժանդակ շինություն, 5.04 ք.մ. մակերեսով բաղնիք և 0.222 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 16450000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Սյունիքի մարզ, համայնք Մեղրի Ագարակ ք., Սայաթ-Նովայի փողոց, 8 շենք, թիվ 8 հասցեում գտնվող 49.2 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 6800000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Լոռու մարզ, համայնք Վանաձոր ք., Աբովյան փողոց, թիվ 89 հասցեում գտնվող 588.3 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 8.78 ք.մ. մակերեսով կաթսայատուն, 96.99 ք.մ. մակերեսով ավտոտնակ, 14.52 ք.մ. /37.75 խ.մ./ մակերեսով պարիսպ, 0.42 ք.մ. /0.83 խ.մ./ մակերեսով պարիսպ և 0.1101 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 81770000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Արմավիրի մարզ, համայնք Փարաքար, Րաֆֆու փողոց, թիվ 32 հասցեում գտնվող 527.9 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 240 ք.մ. մակերեսով ջերմատուն և 0.077 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 52200000 ՀՀ դրամ:
Լոտերի նկատմամբ սահմանափակումները՝ գույքերը գրավադրված են:
Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 09.12.2021թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 03.01.2022թ.-ին: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին) կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։
Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:
Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների անցկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե: Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.akson.am կայք:
© 2024 BST. ALL Rights Reserved.
Design and Development by ASTUDIO