info@llcbst.am
ք. Երևան, Սայաթ-Նովա 40, 82/31

Ծանուցում

ապրիլի 16 2024

«ԲիԷսԹի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են հետևյալ լոտերը.
«Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա» ՈւՎԿ ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող՝
- ք․ Երևան, Շենգավիթ, Ն․Շենգավիթ, 3-րդ փողոց, 49 հասցեում գտնվող 435,6 ք.մ. բնակելի տուն և 0,0379 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 60000000 ՀՀ դրամ:
- Կոտայքի մարզ, համայնք Աբովյան, Աբովյան ք․, Պիոներական փողոց, թիվ 1 մասսայական սննդի միավորման 1 գրասենյակ  հասցեում գտնվող 14,5 ք․մ․ սանհանգույց, 19,74 ք․մ․ գրասենյակ, 126,05 ք․մ․ սպ․ օբյեկտ, 37,3 ք․մ․ սպ․ օբյեկտ N 3, 4 և 0,027301 հա հողամաս, 0,003028 հա ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 60000000 ՀՀ դրամ:
- Շիրակի մարզ, համայնք Արթիկ, Արթիկ ք․, Տուֆագործների փողոց, 120 հասցեում գտնվող 14,4 ք․մ․ կաթսայատուն, 457 ք․մ․ անասնաշենք, 98,5 ք․մ․ արտադրամաս, 450,73 ք․մ․ անասնաշենք, 35,37 ք․մ․ ջրավազան, 50,49 ք․մ․ պահեստ, 61,68 ք․մ․ ավտոտնակ, 36,27 ք․մ․ ջերմոց (ավարտվածության աստիճանը՝ անավարտ), 59,51 ք․մ․ հովվի տուն, 1,32 ք․մ․ հարթակ, 3,32 ք․մ․ ինքնակամ պարիսպ և 0,5 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 40000000 ՀՀ դրամ:
«Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա» ՈւՎԿ ՓԲԸ-ին գրավի իրավունքով պատկանող՝
- ք․ Երևան, Կենտրոն, Մ․ Մկրտչյան փողոց, 1 շենք, 18 հասցեում գտնվող 104,8 ք.մ. բնակարան: Շենքի ավարտվածության աստիճանը 50-80% է։ Լոտի մեկնարկային գինը` 84000000 ՀՀ դրամ:
- Շիրակի մարզ, համայնք Անի, գյուղ Հայկաձոր, 1-ին փողոց, 6-րդ նրբանցք, թիվ 2 հասցեում գտնվող 394 ք․մ․ վարչական շենք, 975,25 ք․մ․ մաքրման կայան, 179,14 ք․մ․ լաբորատորիա, 107,3 ք․մ․ կաթսայատուն և 0,25238 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 38300000 ՀՀ դրամ:
Լոտերի նկատմամբ սահմանափակումներ՝ գույքերը գրավադրված են։
Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 02.05.2024թ.-ին, 03.05.2024թ.-ին և 06.05.2024թ.-ին, ժ.12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 30.12.2024թ.: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է  գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «ԲիԷսԹի» ՍՊԸ-ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին) կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական: 
     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։ 
      Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտի նախորդող օրը,  յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի և Բորսայի հետ: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։ Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների անցկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.borsa.am կայքը: