info@llcbst.am
ք. Երևան, Սայաթ-Նովա 40, 82/31

Ծանուցում

փետրվարի 28 2020

«Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ կազմակերպիչ) «Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են հետևյալ լոտերը՝

- ՀՀ, ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Շահումյան 16 փողոց, թիվ 21 հասցեում գտնվող 341.5 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 113.5 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 15.1 ք.մ. /30.2 խ.մ./ մակերեսով պարիսպ և 0.064806 հա մակերեսով հողամաս:  Լոտի մեկնարկային գինը` 161400000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Հաղթանակ 37 տեղամաս, թիվ 6 հասցեում գտնվող 0.452094 հա մակերեսով հողամաս:  Լոտի մեկնարկային գինը` 4500000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, Կենտրոն, Արգիշտի փողոց, 11/4 շենք, թիվ 111 հասցեում գտնվող 51.7 ք.մ. մակերեսով բնակարան:  Լոտի մեկնարկային գինը` 24500000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Հասրաթյան փողոց, թիվ 34/5 հասցեում գտնվող 25.76 ք.մ. մակերեսով բնակելի տուն և 0.071345 հա մակերեսով հողամաս:  Լոտի մեկնարկային գինը` 23000000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, Էրեբունի, Արին Բերդի փողոց, թիվ 6/9 հասցեում գտնվող 0.208894 հա մակերեսով հողամաս:  Լոտի մեկնարկային գինը` 27100000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Ծիծեռնակաբերդի խճուղի, 1/2 շենք, թիվ 208 հասցեում գտնվող 83.64 ք.մ. մակերեսով բնակարան:  Լոտի մեկնարկային գինը` 43800000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Ծիծեռնակաբերդի խճուղի, 1/2 շենք, թիվ 13 հասցեում գտնվող 21.45 ք.մ. մակերեսով ավտոկայանատեղ/հանգրվան:  Լոտի մեկնարկային գինը` 3900000 ՀՀ դրամ:

Գույքերը հանդիսանում են «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի գրավի առարկա և զբաղեցված են գրավատուների կողմից: ՀՀ քաղ. օր-ի 272-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն գույքի իրացումից հետո նոր սեփականատիրոջ պահանջով գրավատուն պարտավոր է  մեկ ամսում ազատել գույքը:

        Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 16.03.2020թ.-ին և 17.03.2020թ.-ին ժ.12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 01.07.2020թ.: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին) կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:

     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։

      Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև համապատասխան գույքի աճուրդի ավարտին նախորդող օրը,  յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների ացնկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք.Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.akson.am կայքը: