info@llcbst.am
ք. Երևան, Սայաթ-Նովա 40, 82/31

Ծանուցում

հունվարի 11 2019

«Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) «Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում  շարունակելու է «Արդշինբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ)  օտարման իրավունքով պատկանող հետևյալ լոտերի բաց աճուրդը.

Լոտ 1-  ՀՀ, ք. Երևան, Նոր-Նորք, Նորքի 7 միկրոշրջան, 47 շենք, թիվ 40 հասցեում գտնվող 101.1 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 4710000 ՀՀ դրամ:

Լոտ 2-  ՀՀ, ք. Երևան, Արաբկիր Ա. Ավետիսյան փողոց, 36 շենք, թիվ 67 հասցեում գտնվող 90.9 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 27220000 ՀՀ դրամ:

Լոտ 3- ՀՀ, ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա համայնք, Սեբաստիա փողոց, 16 շենք, թիվ 4 հասցեում գտնվող 70,6 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 19800000 ՀՀ դրամ:

Լոտ 4-  ՀՀ, ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա համայնք,  Տիչինայի փողոց, 1 նրբանցք, թիվ 21 հասցեում գտնվող 388,26 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 9,6 ք.մ. մակերեսով կաթսայատուն, 8,8 ք.մ. մակերեսով օժանդակ շինություն, 16 ք.մ. մակերեսով ծածկ, 1,8 ք.մ. /1,98 խ.մ./ մակերեսով պարիսպ, 21,29 ք.մ. մակերեսով ինքնակամ շինություն և 0.044814 հա մակերեսով հողամաս:: Լոտի մեկնարկային գինը` 45070000 ՀՀ դրամ:

Լոտ 5-  ՀՀ, Արմավիրի մարզ, համայնք Վաղարշապատ, Արագածի զանգված, 12 շենք, թիվ 14 հասցեում գտնվող 61.9 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 8700000 ՀՀ դրամ:

      Լոտերի նկատմամբ սահմանափակումները՝ գույքերը գրավադրված են:

     Լոտ 1-ի աճուրդը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 29.01.2019թ.-ից, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժ. 12:00-ին ՝ հոլանդական եղանակով: Մյուս լոտերի աճուրդը` նույն հասցեում 29.01.2019թ.-ին, ժ. 12:00-ին, դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին՝ հոլանդական եղանակով: Լոտերի աճուրդի ավարտը՝ 28.02.2019թ.-ին: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին): Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:

     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։

      Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև համապատասխան գույքի աճուրդի ավարտին նախորդող օրը,  յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների ացնկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք.Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել  www.akson.am կայքը: