info@llcbst.am
г. Ереван, ул. Саят-Нова 40,82/31

Уведомление

20 декабря 2022

«Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) «Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Արդշինբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտերը.

- Վայոց ձորի մարզ, համայնք Ջերմուկ, Ջերմուկ ք., Ձախափնյակ թաղամաս, 42 շենք, 24  հասցեում գտնվող 71.1 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 7060000 ՀՀ դրամ:

- Արարատի մարզ, համայնք Մասիս ք, Նոր թաղամաս, 14 շենք, 48 հասցեում գտնվող 94 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 19150000 ՀՀ դրամ:

- Արարատի մարզ, համայնք Նոր Խարբերդ, 4-րդ փողոց, 27 հասցեում գտնվող 107,2 ք.մ. բնակելի տուն, 4,7 քմ, կաթսայատուն, 46,8 քմ կիսակառույց, 18,1 քմ ծածկ և 0,1364 հա հողամաս։ Լոտի մեկնարկային գինը` 26000000 ՀՀ դրամ:

- Լոռու մարզ, համայնք Վանաձոր ք, Գ Նժդեհի փողոց, 3-րդ նրբանցք, 1 հասցեում գտնվող 211,8 ք.մ. բնակելի տուն, 21,8 քմ ավտոտնակ, 15,6 քմ ծածկ, 14,5 քմ /37,7 խմ/ պարիսպ և 0,0551 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 60300000 ՀՀ դրամ:

- Լոռու մարզ, համայնք Վանաձոր ք, Տիգրան Մեծի պողոտա, 34 շենք, 21 հասցեում գտնվող 64,68 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 15050000 ՀՀ դրամ:

- Սյունիքի մարզ, համայնք Գորիս, Գորիս ք, Վանքի տափ փողոց, 12 հասցեում գտնվող 590,3 ք.մ. բնակելի տուն (արտաքին մակերեսը կազմում է 715,8 քմ) և 0,0711 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 45370000 ՀՀ դրամ:

- Սյունիքի մարզ, համայնք Սիսիան, Սիսիան ք, Սայաթ-Նովայի փողոց, 20բ հասցեում գտնվող 224,8 ք.մ. բնակելի տուն, 9 քմ խոհանոց, 9 քմ բաղնիք, 60 քմ անասնաշենք և 0,06 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 17140000 ՀՀ դրամ:

- Սյունիքի մարզ, համայնք Կապան, Կապան ք, Մ Հարությունյան փողոց, 12 շենք, 69 հասցեում գտնվող 78,2 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 11330000 ՀՀ դրամ:

- Սյունիքի մարզ, համայնք Մեղրի, Մեղրի ք, ԶԱնդրանիկի փողոց, 32 շենք, 23 հասցեում գտնվող 56,8 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 8420000 ՀՀ դրամ:

- Սյունիքի մարզ, համայնք Քաջարան, Քաջարան ք, Խանջյան փողոց, 6 շենք, 22 հասցեում գտնվող 87,5 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 14860000 ՀՀ դրամ:

- Տավուշի մարզ, համայնք Իջևան ք., Բլբուլյան փողոց, 85 շենք, 14 հասցեում գտնվող 67 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 11630000 ՀՀ դրամ:

- Կոտայքի մարզ, համայնք Գառնի, Զ Անդրանիկի փողոց, 18 հասցեում գտնվող 393,9 ք.մ. բնակելի տուն, 6,9 քմ կաթսայատուն, 10,54 քմ թոնրատուն և 0,142 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 33100000 ՀՀ դրամ:

- Կոտայքի մարզ, համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Մաշտոցի փողոց, 1-ին նրբանցք, 19 հասցեում գտնվող 162,7 ք.մ. բնակելի տուն, 2,5 քմ /5,5 խմ/ պարիսպ, 1,0 քմ ինքնակամ ջրավազան, 5,8 քմ ինքնակամ ծածկ և 0,03759 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 29900000 ՀՀ դրամ:

- ք Երևան, Էրեբունի, Էրեբունու փողոց, 3 շենք, 11 հասցեում գտնվող 30,4 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 12960000 ՀՀ դրամ:

- ք Երևան, Էրեբունի, Ավանեսովի փողոց, 2 շենք, 38 հասցեում գտնվող 64,5 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 25400000 ՀՀ դրամ:

- ք. Երևան, Աջափնյակ, Մ Մազմանյան փողոց, 18 շենք, 2 հասցեում գտնվող 75,2 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 33800000 ՀՀ դրամ:

- ք. Երևան, Արաբկիր, Սունդուկյան փողոց, 15ա շենք, 27 հասցեում գտնվող 91,4 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 42200000 ՀՀ դրամ:

- ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Հաղթանակի 7-րդ փողոց, 1-ին նրբանցք, 4 հասցեում գտնվող 86,4 ք.մ. բնակելի տուն, 2 քմ /4,8 խմ/ պարիսպ և 0,017528 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 26600000 ՀՀ դրամ:

- ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Քանաքեռցու փողոց, 131/2 շենք, 35 հասցեում գտնվող 64.2 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 21600000 ՀՀ դրամ:

- Լոռու մարզ, համայնք Ալավերդի, Ալավերդի ք, Բաղրամյան թաղամաս, 5 շենք, 10 հասցեում գտնվող 80,4 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 8200000 ՀՀ դրամ:

- Սյունիքի մարզ, համայնք Կապան, Կապան ք, Շինարարների փողոց, 11 շենք, 28 հասցեում գտնվող 44,5 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 6900000 ՀՀ դրամ:

- ք Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Արարատյան 1-ին զանգված, 6 շենք, 40 հասցեում գտնվող 55,7 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 20200000 ՀՀ դրամ:

- ք Երևան, Շենգավիթ, Ա Չեխովի փողոց, 23 շենք, 46 հասցեում գտնվող 67,78 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 22060000 ՀՀ դրամ:

- ք Երևան, Էրեբունի, Ռոստովյան փողոց, 21 շենք, 52 հասցեում գտնվող 32,7 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 17040000 ՀՀ դրամ:

- Արագածոտնի մարզ, համայնք Ապարան, Ապարան ք, Ն Ստեփանյան փողոց, 60 հասցեում գտնվող 257,1 ք.մ. բնակելի տուն, 94,5 քմ անասնաշենք, 11 քմ կաթսայատուն և 0,107 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 20300000 ՀՀ դրամ:

- Արարատի մարզ, համայնք Արտաշատ ք, Արազի փողոց, 9 շենք, 5 հասցեում գտնվող 74 ք.մ. բնակարան և 27,87 քմ ինքնակամ կառույց: Լոտի մեկնարկային գինը` 17560000 ՀՀ դրամ:

- Արարատի մարզ, համայնք Արտաշատ, Արտաշատ ք, Ներսիսյան փողոց, 1 շենք, 22 հասցեում գտնվող 79,7 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 20100000 ՀՀ դրամ:

- Սյունիքի մարզ, համայնք Գորիս, Գորիս ք, Գ Նժդեհի փողոց, 18 շենք, 16 հասցեում գտնվող 91,1 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 15300000 ՀՀ դրամ:

- Արմավիրի մարզ, համայնք Վաղարշապատ ք, Շիրվանզադեի փողոց, 5/1 հասցեում գտնվող 122,4 ք.մ. բնակելի տուն, 12,2 քմ կաթսայատուն, 5,3 քմ թռչնանոց, 21,6 քմ ծածկ, 0,2 քմ 2,3 խմ պարիսպ, 22 քմ ծածկ և 0,0381 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 14600000 ՀՀ դրամ:

- Տավուշի մարզ, համայնք Իջևան ք, Բլբուլյան փողոց, 95 շենք, 17 հասցեում գտնվող 69,5 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 12100000 ՀՀ դրամ:

- Տավուշի մարզ, համայնք Իջևան ք, Ս Օհանյան փողոց, 1-ին նրբանցք, 32 հասցեում գտնվող 198,77 ք.մ. բնակելի տուն և 0,04 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 22100000 ՀՀ դրամ:

- Տավուշի մարզ, համայնք Իջևան ք, Ե Չարենցի փողոց, 37 հասցեում գտնվող 239,6 ք.մ. բնակելի տուն, 22,8 քմ փուռ, 3,5 քմ /7 խմ/ պարիսպ և 0,1 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 18840000 ՀՀ դրամ:

- Արագածոտնի մարզ, համայնք Աշտարակ ք, ԳՆժդեհի փողոց, 12 հասցեում գտնվող 286,3 ք.մ. բնակելի տուն, 1,5 քմ զուգարան, 0,82 քմ /1,64 խմ/ պարիսպ, 86,86 քմ ինքնակամ կառուցված շինություններ և 0,0897 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 35800000 ՀՀ դրամ:

- ք Երևան, Աջափնյակ, Նորաշեն թաղամաս, 18 շենք, 84 հասցեում գտնվող 61 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 20200000 ՀՀ դրամ:

- Շիրակի մարզ, համայնք Անի, Մարալիկ ք, Կոլտնտեսականների փողոց, 5-րդ նրբանցք, 5 հասցեում գտնվող 167,28 ք.մ. բնակելի տուն, 2,2 քմ /3,3 խմ/ պարիսպ և 0,08 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 14520000 ՀՀ դրամ:

     Լոտերի նկատմամբ սահմանափակումները՝ գույքերը գրավադրված են:

     Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 05.01.2023թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 30.01.2023թ.-ին: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին) կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:

     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։

      Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:

      Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտը,  յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։ Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների անցկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել  www.akson.am կայքը: