info@llcbst.am
г. Ереван, ул. Саят-Нова 40,82/31

Уведомление

10 января 2023

«Բի Էս Թի»  ՍՊԸ-ն  (այսուհետ՝ Կազմակերպիչ)  «Ակսոն»  ԱՀ  Բորսայի  հարթակում իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) սեփականության իրավունքով պատկանող հետևյալ լոտերը.

Լոտ 1 - քԵրևան, Նոր-Նորք, Վիլնյուսի փողոց, 13/6 շենք, 30 հասցեում գտնվող 307,24 քմտարածք և 0,072336 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 64000000 ՀՀ դրամ:

Լոտ 2 – Կոտայքի մարզ, համայնք Արզնի, 2-րդ զանգված, 20-րդ թաղամաս, 16/1 հասցեում գտնվող 345,3 ք․մ․ այգետնակ, 23,4 ք․մ․ ջրավազան և 0,0525 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 15200000 ՀՀ դրամ:

Լոտ 3- վաճառքը՝ որպես մեկ միասնական համալիր` 115900000 ՀՀ դրամ մեկնարկային գնով:

3․1 - քԵրևան, Նոր-Նորք, Ջրվեժ, Մայակ թաղամաս, 77/23 հասցեում գտնվող 0,030679 հա հողամաս: Մեկնարկային գինը` 14700000 ՀՀ դրամ:

3․2 - քԵրևան, Նոր-Նորք, Ջրվեժ, Մայակ թաղամաս, 77/24 հասցեում գտնվող 0,028089 հա հողամաս (174,2 ք․մ․ շինության մասով գրանցման օբյեկտը կառուցվող շինության նկատմամբ կառուցապատողի իրավունքներն են) : Մեկնարկային գինը` 13500000 ՀՀ դրամ:

3․3 - քԵրևան, Նոր-Նորք, Ջրվեժ, Մայակ թաղամաս, 77/25 հասցեում գտնվող 11,28 ք․մ․ բնակելի տարածք և 0,040274 հա հողամաս: Մեկնարկային գինը` 19300000 ՀՀ դրամ:

3․4 - քԵրևան, Նոր-Նորք, Մայակ թաղամաս, 77/26 հասցեում գտնվող 0,037645 հա հողամաս: Մեկնարկային գինը` 18000000 ՀՀ դրամ:

3․5 - քԵրևան, Նոր-Նորք, Մայակ թաղամաս, 77/30 հասցեում գտնվող 0,011993 հա հողամաս: Մեկնարկային գինը` 7200000 ՀՀ դրամ:

3․6 - քԵրևան, Նոր-Նորք, Մայակ թաղամաս, 77/42 հասցեում գտնվող 0,011994 հա հողամաս: Մեկնարկային գինը` 7200000 ՀՀ դրամ:

3․7 - քԵրևան, Նոր-Նորք, Մայակ թաղամաս, 77/43 հասցեում գտնվող 0,011993 հա հողամաս: Մեկնարկային գինը` 7200000 ՀՀ դրամ:

3․8 - քԵրևան, Նոր-Նորք, Մայակ թաղամաս, 77/44 հասցեում գտնվող 0,011992 հա հողամաս: Մեկնարկային գինը` 7200000 ՀՀ դրամ:

3․9 - քԵրևան, Նոր-Նորք, Մայակ թաղամաս, 77/45 հասցեում գտնվող 0,011994 հա հողամաս: Մեկնարկային գինը` 7200000 ՀՀ դրամ:

3․10 - քԵրևան, Նոր-Նորք, Մայակ թաղամաս, 77/46 հասցեում գտնվող 0,011997 հա հողամաս: Մեկնարկային գինը` 7200000 ՀՀ դրամ:

3․11 - քԵրևան, Նոր-Նորք, Մայակ թաղամաս, 77/47 հասցեում գտնվող 0,011999 հա հողամաս: Մեկնարկային գինը` 7200000 ՀՀ դրամ:

Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 26.01.2023թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով և, այնուհետև, յուրաքանչյուր աշխատանքային օր: Դասական փուլերում չվաճառված գույքը, բանկի հանձնարարականով, սակարկվում է հոլանդական եղանակով՝ մեկնարկային գների 10%-ի իջեցումով յուրաքանչյուր հաջորդ փուլին, բայց ոչ պակաս  պատվիրատուի կողմից  ներկայացված վերջնական հատման գներից: Աճուրդի ավարտը՝ 03.07.2023թ.-ին:

Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին), կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:

     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։

      Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:

      Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտը,  յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։ Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների անցկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել  www.akson.am կայք: