llcbst@yahoo.com
г. Ереван, ул. Саят-Нова 40,82/31

Уведомление

30 октября 2025

«Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Արդշինբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտերն ըստ ներկայացված հերթականության`
- Արագածոտնի մարզ, համայնք Աշտարակ, գյուղ Կարբի, 4-րդ փողոց, 3-րդ փակուղի, 2  հասցեում գտնվող 303,78 ք․մ․ բնակելի տուն, 7,65 ք․մ. հնոց և 0,10336 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 39250000 ՀՀ դրամ:
- Կոտայքի մարզ, համայնք Աբովյան, Աբովյան ք․, 3-րդ միկրոշրջան, 13 շենք, 176 հասցեում գտնվող 61,89 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 18800000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Շենգավիթ, Նոր Խարբերդի 4-րդ փողոց, 120 հասցեում գտնվող 91,2 ք.մ. բնակելի տուն, 12,89 ք․մ․ աստիճան, 2,67 ք․մ․ /4,54 խ․մ․/ պարիսպ և 0,05 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 16940000 ՀՀ դրամ:
- Կոտայքի մարզ, համայնք Նաիրի, գյուղ Քասախ, Զ․ Անդրանիկի N 17 հասցեում գտնվող 53,27 ք․մ․ բնակելի տուն, 1,8 ք․մ․ /1,44 խ․մ․/ պարիսպ և 0,131 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 62950000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Շենգավիթ, Արշակունյաց պողոտա, 45 շենք, 18 հասցեում գտնվող 62,64 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 30210000 ՀՀ դրամ:
- Կոտայքի մարզ, համայնք Նաիրի, Եղվարդ ք․, Երևանյան խճուղի, 3 հասցեում գտնվող 198,62 ք.մ. թեյարան, 100,8 ք․մ․ կիսակառույց, 2,13 ք․մ․ տնտեսական շինություն, 8,4 ք․մ․ օժանդակ շինություն և 0,06 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 96900000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Արաբկիր, Հ․ Հակոբյան փողոց, 8 շենք, 57 հասցեում գտնվող 94,4 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 60520000 ՀՀ դրամ:
- Արմավիրի մարզ, համայնք Արմավիր, Արմավիր ք․, Սայաթ-Նովայի փողոց, 5ա շենք, 5 հասցեում գտնվող 74.3 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 18470000 ՀՀ դրամ:
- Արարատի մարզ, համայնք Արտաշատ, Արտաշատ ք․, Մարքսի փողոց, 3 շենք, 32 հասցեում գտնվող 37,6 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 15990000 ՀՀ դրամ:
- Կոտայքի մարզ, համայնք Նաիրի, գյուղ Բուժական 4-րդ փողոց, 2-րդ նրբանցք, 28 հասցեում գտնվող 224,5 ք․մ․ բնակելի տուն, 119 ք․մ․ անասնաշենք և 0,551 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 35600000 ՀՀ դրամ:
- Արագածոտնի մարզ, համայնք Աշտարակ, Աշտարակ ք․, Ս․ Շահազիզի փողոց, 86 հասցեում գտնվող 340,15 ք․մ․ բնակելի տուն, 18,9 ք․մ․ /30,2 խ․մ․, 48,85 գծմ․/ պարիսպ և 0,066 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 41900000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Շենգավիթ, Ս․ Մուսայելյան փողոց, 32 հասցեում գտնվող 160,69 ք․մ․ բնակելի տուն, 1,31 ք․մ․ օժանդակ շինություն, 6,74 ք․մ․ /14,83 խ․մ․/ պարիսպ և 0,014688 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 50610000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Շենգավիթ, Նորագավիթի 5-րդ փողոց, 21/1 հասցեում գտնվող 80 ք․մ․ բնակելի տուն, 0,5 ք․մ․ /1 խ․մ․/ պարիսպ և 0,03132 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 33310000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Շենգավիթ, Մ․ Ֆրունզեի փողոց, 6/5 շենք, 16 հասցեում գտնվող 66,82 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 30740000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Նոր Նորք, Մ․ Գալշոյան փողոց, 32 շենք, 15 հասցեում գտնվող 61,16 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 27900000 ՀՀ դրամ:
- Արմավիրի մարզ, համայնք Արաքս, գյուղ Ապագա, 7-րդ փողոց, 39 հասցեում գտնվող 66 ք․մ․ պահեստ, 12,1 ք․մ․ /23 խ․մ․/ պարիսպ և 0,034 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 10310000 ՀՀ դրամ:
- Լոռու մարզ, համայնք Սպիտակ, գյուղ Մեծ Պարնի, 24-րդ փողոց, 25 հասցեում գտնվող 53,8 ք․մ․ բենզալցակայանի շենք, 119,5 ք․մ․ խանութ և 0,10042 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 49600000 ՀՀ դրամ:
- Շիրակի մարզ, համայնք Գյումրի ք․, Ե․ Չարենցի փողոց, 15 շենք, 4 հասցեում գտնվող 77,61 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 15700000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Աջափնյակ, Լենինգրադյան փողոց, 4/3 հասցեում գտնվող 86 ք․մ․ առևտրի սրահ և 0,00848 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 69400000 ՀՀ դրամ:
- Տավուշի մարզ, համայնք Դիլիջան, քաղաք Դիլիջան, Գետափնյա փողոց, 74 շենք, 18 հասցեում գտնվող 91,7 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 30060000 ՀՀ դրամ:
- Արարատի մարզ, համայնք Արտաշատ, Արտաշատ ք․, Ներսիսյան փողոց, 11 շենք, 24 հասցեում գտնվող 93,4 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 27750000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Ավան,  Ավան-Առինջ թաղամաս, 2-րդ միկրոշրջան, 3/3 շենք, 25 հասցեում գտնվող 45,38 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 23500000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Արաբկիր, Կոմիտասի փողոց, 42 շենք, 67 հասցեում գտնվող 90,12 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 37170000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Մ․ Մելիքյան փողոց, 17 շենք, 19 հասցեում գտնվող 78,11 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 30500000 ՀՀ դրամ:
- Լոռու մարզ, համայնք Ստեփանավան, Ստեփանավան ք․, Հարությունյան փողոց, 7 հասցեում գտնվող 299,6 ք.մ. բնակելի տուն, 27,6 ք․մ․ ավտոտնակ, 5,3 ք․մ․ /6,7 խ․մ․/ պարիսպ և 0,0509 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 28980000 ՀՀ դրամ:
- ք․ Երևան, Նոր Նորք, Դ․ Մալյան նրբանցք, 3 շենք, 20 հասցեում գտնվող 42,9 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 24500000 ՀՀ դրամ:
- Կոտայքի մարզ, ք․ Բյուրեղավան, Հ․ Հարոյան փողոց, թիվ 52 հասցեում գտնվող 420.5 ք․մ․ ամրանի արտադրամաս, 166,6 ք․մ․ չորանոց և 0,155 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 42200000 ՀՀ դրամ:
- Սյունիքի մարզ, համայնք Գորիս, Գորիս ք․, Վանքի տափ թաղամաս, 7 շենք, 33 հասցեում գտնվող 60,6 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 16730000 ՀՀ դրամ:
     Լոտերի նկատմամբ սահմանափակումները՝ գույքերը գրավադրված են:
     Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 17.11.2025թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 15.12.2025թ.-ին: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին) կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական: 
     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։ 
      Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:
      Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտի նախորդող օրը,  յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի և Բորսայի հետ: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։ Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով:Աճուրդների անցկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.borsa.am կայքը: