info@llcbst.am
г. Ереван, ул. Саят-Нова 40,82/31

Уведомление

31 марта 2023

«Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով: Աճուրդի ընթացքում, որպես մեկ միասնական համալիր, վաճառվելու են «Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա» ՈւՎԿ ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ լոտերը.

- Արմավիրի մարզ, համայնք Արմավիր ք, 5 փողոց, 1/1 հասցեում գտնվող 655,75 ք.մ. հին ձուլման արտադրամաս, 209,15 քմ փայտամշակման արհեստանոց, 15,3 քմ գազակարգավորիչ կայան, 301,65 քմ կիսակառույց պահեստ, 111,2 քմ ծածկ, 27,4 ք.մ. /79,46 խմ/ պարիսպ, 6,18 քմ ինքնակամ շինություն և 0.4546 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 14800000 ՀՀ դրամ:

- Արմավիրի մարզ, համայնք Արմավիր ք, 21 փողոց, 5 հասցեում գտնվող 1882,1 ք.մ. վարչական շենք, 73,44 քմ ավտոտնակ, 150,45 քմ ջրավազան, 324,08 քմ զոդման արտադրամաս, 32,5 քմ ջրավազան, 4919,9 քմ մեխանիկական ցեխ, 147,4 քմ մազութի հոր, 84 քմ մազութի հոր, 400,22 քմ կաթսայատուն, 3217,2 քմ ձուլման արտադրամաս, 1489,6 քմ կենտրոնական պահեստ, 93,5 քմ կիսակառույց, 24,64 քմ ենթակայան, 644,6 քմ դարբնոց, 576 քմ գործիքային արտադրամաս, 8,5 քմ /17 խմ/ պարիսպ, 29,3 քմ /73,3 խմ/ պարիսպ,  85,5 քմ /256,5 խմ/ պարիսպ և 4,4457 հա հողամաս: Առկա են 69,17 քմ ինքնակամ կառուցված շինություններ՝ 48,9 քմ կիսակառույց, 5,77 քմ պահակատուն և 14,5 քմ պարիսպ։ Լոտի մեկնարկային գինը` 303900000 ՀՀ դրամ:

- Արմավիրի մարզ, համայնք Արմավիր ք, 21 փողոց, 5/1 հասցեում գտնվող 826,9 քմ կուլտուրայի տուն, 119,95 քմ անասնաշենք, 33,2 քմ /116,2 խմ/ պարիսպ, 21 քմ /16,8 խմ/ պարիսպ,  33,1 քմ /82,8 խմ/ պարիսպ և 0,5252 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 23200000 ՀՀ դրամ:

- Արմավիրի մարզ, համայնք Արմավիր ք, 21 փողոց, 5/2 հասցեում գտնվող 990,1 քմ անավարտ պահեստ, 107,7 քմ պատրաստի արտադրանքի պահեստ, 17,1 քմ /51,3 խմ/ պարիսպ, 41,3 քմ /123,9 խմ/ պարիսպ և 0,3521 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 13800000 ՀՀ դրամ:

- Արմավիրի մարզ, համայնք Արմավիր ք, 21 փողոց, 5/3 հասցեում գտնվող 592,2 քմ վարչական շենք, 960,21 քմ ջերմոց, 97,9 քմ /293,71 խմ/ պարիսպ, 4,2 քմ /12,6 խմ/ պարիսպ, 5,0 քմ ինքնակամ կառուցված պարիսպ և 0,7119 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 23700000 ՀՀ դրամ:

Նշված գույքերը հանձնված են վարձակալության մինչև 13072023 թվականը։

Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 17.04.2023թ.-ին, 18.04.2023թ.-ին և 19.04.2023թ.-ին, ժ.12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 29.12.2023թ.: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է  գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «ԲիԷսԹի» ՍՊԸ-ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին) կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:

     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։

      Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտի նախորդող օրը,  յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի և Բորսայի հետ: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։ Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների անցկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել  www.borsa.am կայքը: