info@llcbst.am
г. Ереван, ул. Саят-Нова 40,82/31

Уведомление

23 ноября 2018

«Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ կազմակերպիչ) «Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում  իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով:  Աճուրդի ընթացքում վաճառվելու է Լիանա Ղևոնդյանին գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտը`

- ՀՀ, ք. Երևան, Կենտրոն, Վերֆելի փողոց, թիվ 15/1 հասցեում գտնվող 11.55 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 88.72 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 192.06 ք.մ. ընդհանուր մակերեսով ինքնակամ շինություններ, 0.020093 հա մակերեսով հողամաս, 0.004484 հա մակերեսով հողամաս, (0.004484 հա հողամասի նկատմամբ սեփականատիրոջ բաժնեմասը կազմում է 1/2):  Լոտի մեկնարկային գինը` 22940000 ՀՀ դրամ:

Լոտի նկատմամբ սահմանափակումներ՝ գույքը գրավադրված է:

     Աճուրդը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 10.12.2018թ.-ին ժ.12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 30.12.2018թ.: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին): Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:

     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։

      Լոտն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև համապատասխան գույքի աճուրդի ավարտին նախորդող օրը,  յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեով և ծանոթանալ լոտի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների ացնկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.akson.am կայքը: