info@llcbst.am
г. Ереван, ул. Саят-Нова 40,82/31

Уведомление

1 ноября 2023

Ի փոփոխություն «ԲիԷսԹի» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ «Ժողովուրդ» օրաթերթի 24.10.2023թ. թիվ 149 (2815) համարի 6-րդ էջում տպագրված «Հրապարակային ծանուցման», տեղեկացնում ենք, որ «ԲիԷսԹի» ՍՊԸ-ի կողմից կազմակերպված, «Հայինկասացիա» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող՝ ՀՀ, Սյունիքի մարզ, ք․ Կապան, Մ․ Ստեփանյան փողոց, թիվ 3/1 հասցեում գտնվող անշարժ գույքի աճուրդային վաճառքն իրականացվելու է ստորև ներկայացված շարժական գույքի հետ միասին՝ որպես մեկ միասնական համալիր՝ 3473600 ՀՀ դրամ մեկնարկային գնով․
-    Չհրկիզվող պահարան (3 հատ), գրասեղան, երկաթյա պահարան, հոլովակավոր աթոռ, աթոռ (8 հատ):
Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով կամ այցելել www.borsa.am կայք:
«Հրապարակային ծանուցման» մյուս դրույթները մնում են անփոփոխ: