info@llcbst.am
г. Ереван, ул. Саят-Нова 40,82/31

Уведомление

1 сентября 2022

«Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) «Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Արդշինբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտերը.

 

- ք Երևան, Արաբկիր, ՆԴումանի փողոց, 19 հասցեում գտնվող 275,2 քմ բնակելի տուն, 19,9 քմ, ավտոտնակ և 0,04218 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 86900000 ՀՀ դրամ:

- Կոտայքի մարզ, համայնք Առինջ, Հ Գասպարյան փողոց, 9 հասցեում գտնվող 219,7 քմ բնակելի տուն և 0,04379 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 45900000 ՀՀ դրամ:

- ք Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Շահումյան 9 փողոց, 3 շենք, 58 հասցեում գտնվող 43 քմ բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 12300000 ՀՀ դրամ:

- ք Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Յ Լեփսիուսի փողոց, 17 շենք, 20 հասցեում գտնվող 30,8 քմ բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 12500000 ՀՀ դրամ:

- ք Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Ա Բաբաջանյան փողոց, 129 շենք, 60 հասցեում գտնվող 72,8 քմ բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 22800000 ՀՀ դրամ:

- ք Երևան, Աջափնյակ, Մ Մազմանյան փողոց, 14 շենք, 1 հասցեում գտնվող 59,6 քմ բնակարան և 13,4 քմ ինքնակամ կառուցված շինություն: Լոտի մեկնարկային գինը` 22600000 ՀՀ դրամ:

- Սյունիքի մարզ, համայնք Մեղրի, Մեղրի ք, Փարամազի փողոց, 17 շենք, 8 հասցեում գտնվող 65,1 քմ բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 8100000 ՀՀ դրամ:

- ք Երևան, Շենգավիթ, Ն Շենգավիթ, 6-րդ փողոց, 5/2 հասցեում գտնվող 161,1 քմ բնակելի տուն, 1,62 քմ օժանդակ շինություն, 22,43 քմ օժանդակ շինություն, 1,8 քմ /4,5 խմ/ պարիսպ և 0,094121 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 37400000 ՀՀ դրամ:

- ք Երևան, Էրեբունի, Էրեբունու փողոց, 34 շենք, 51 հասցեում գտնվող 78,4 քմ բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 30100000 ՀՀ դրամ:

- Սյունիքի մարզ, համայնք Սիսիան, Սիսիան ք, Խանջյան փողոց, 34 հասցեում գտնվող 117,1 քմ բնակելի տուն, 17,5 քմ անասնաշենք և 0,063 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 11600000 ՀՀ դրամ:

- Լոռու մարզ, համայնք Սպիտակ ք, Փյունիկ թաղամաս, 17 հասցեում գտնվող 80 ք.մ. բնակելի տուն և 0.063 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 8200000 ՀՀ դրամ:

- Լոռու մարզ, համայնք Սպիտակ ք., Քըրք Քըրքորյան փողոց, 259 հասցեում գտնվող 157.3 ք.մ. բնակելի տուն և 0.138 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 13500000 ՀՀ դրամ:

- Լոռու մարզ, համայնք Ստեփանավան, Ստեփանավան ք, Քալաշյան փողոց 28 հասցեում գտնվող 153,6 ք.մ. բնակելի տուն, 33,66 քմ ավտոտնակ, 9,12 քմ բաղնիք, 1,8 քմ /1,3 խմ/ պարիսպ և 0.045 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 12500000 ՀՀ դրամ:

- Լոռու մարզ, համայնք Ստեփանավան, Ստեփանավան ք, Սունդուկյան փողոց, 7 հասցեում գտնվող 87,8 ք.մ. բնակելի տուն, 13,61 քմ գոմ, 15,4 քմ ավտոտնակ, 7 քմ բաղնիք, 2,2 քմ /0,9 խմ/ պարիսպ և 0.0387 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 7800000 ՀՀ դրամ:

- Լոռու մարզ, համայնք Ստեփանավան, Ստեփանավան ք., Չայկովսկու փողոց, 17 հասցեում գտնվող 215.09 ք.մ. բնակելի տուն, 29.93 ք.մ. անասնաշենք, 9.88 ք.մ. ամառային խոհանոց, 1.72 ք.մ. /1.56 խ.մ./ պարիսպ 5.74 ք.մ. /2.88 խ.մ./ պարիսպ, 0.33 ք.մ. /0.36 խ.մ./ պարիսպ և 0.0408 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 17200000 ՀՀ դրամ:

- Լոռու մարզ, համայնք Ստեփանավան, Ստեփանավան ք, Խանջյան փողոց, 19 հասցեում գտնվող 199,8 ք.մ. բնակելի տուն, 31,9 քմ անասնաշենք և 0.0615 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 13200000 ՀՀ դրամ:

- Արմավիրի մարզ, համայնք Վաղարշապատ ք, Մ Մաշտոցի փողոց, 77 շենք, 5 հասցեում գտնվող 77,2 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 19000000 ՀՀ դրամ:

- Արմավիրի մարզ, համայնք Վաղարշապատ ք, Զվարթնոց թաղամաս, Շոլոխովի փողոց, 11 հասցեում գտնվող 177,3 ք.մ. բնակելի տուն, 5,2 քմ սանհանգույց, 7,2 քմ թռչնանոց և 0,0658 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 16800000 ՀՀ դրամ:

- Լոռու մարզ, համայնք Վանաձոր, Վանաձոր ք, Վարդանանց փողոց, 122 շենք, 86 հասցեում գտնվող 65,33 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 15300000 ՀՀ դրամ:

- Լոռու մարզ, համայնք Վանաձոր ք, Ներսիսյան փողոց, 1-ին նրբանցք, 10 շենք, 36 հասցեում գտնվող 61,4 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 8600000 ՀՀ դրամ:

- Լոռու մարզ, համայնք Վանաձոր ք., Վ. Համբարձումյան փողոց, 9ա շենք, 42 հասցեում գտնվող 43.24 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 3800000 ՀՀ դրամ:

- ք Երևան, Ավան, Ավան-Առինջ թաղամաս, 1-ին միկրոշրջան, 2/12 շենք, 28 հասցեում գտնվող 79,4 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 34070000 ՀՀ դրամ:

     Լոտերի նկատմամբ սահմանափակումները՝ գույքերը գրավադրված են:

     Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 19.09.2022թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 10.10.2022թ.-ին: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին) կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:

     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։

      Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:

      Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտը,  յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների անցկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել  www.akson.am կայքը: